Արմինֆո. Անելիք Բանկն առաջինը հայաստանյան ֆինանսական կառույցներից գործարկել է ֆեյսբուքում հաճախորդների հետ հաղորդակցման ավտոմատիզացված համակարգ՝ «Բարև Անելիքե ամենաարագ օգնականը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկի ֆեյսբուքյան էջին անձնական նամակով գրելով «Բարև Անելիքե` համակարգը ներկայացնում է Բանկի կողմից մատուցվող գրեթե բոլոր ծառայությունների մասին ինֆորմացիան շատ արագ` հաշված վայրկյանների ընթացքում, ընդ որում, հաճախորդներն իրենք կարող են ընտրել իրենց հետաքրքրող ինֆորմացիան:
««Բարև Անելիքե համակարգը գործարկվեց փետրվարի 20-ին և այս կարճ ժամանակահատվածում մեծ հետաքրքրություն առաջացրեց ֆեյսբուք սոցիալական ցանցում, ինչի մասին են վկայում մեզ ստացված հազարից ավելի նամակներըև հաճախորդների բազմաթիվ դրական արձագանքները: Համակարգի միջոցով հաճախորդները կարող են ստանալ ոչ միայն Բանկի պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվություն, այլև` մի շարք հաճելի և օգտակար տեղեկատվության, ինչպիսիք են օրինակ` օրվա նորություններ ու բանկում թափուր հաստիքները»,- նշել է «Անելիք Բանկիե Մարքեթինգի և հասարակության հետ կապերի ղեկավար Նունե Մելքումյանը: Վերջինս նաև հավելել է, որ ապագայում «Բարև Անելիքըե կհամալրվի նոր հետաքրքիր հնարավորություններով։
Հիշեցնենք, որ Անելիք Բանկի շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):