Արմինֆո.Անելիք Բանկը` կանանց միամսյակին նվիրված, գործարկել է «50% ակցիան», որի շրջանակներում բոլոր կին հաճախորդները կկարողանան օգտվել Բանկի կողմից նշված սակագներից`50% զեղչով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի շրջանակներում բոլոր կին հաճախորդները կկարողանան կատարել SWIFT փոխանցումներ, վարձակալել պահատեղեր, բացել հաշիվներ, ստանալ MasterCard և Cirrus/Maestro քարտեր 50% զեղչված սակագներով, ինչպես նաև` կստանան «Բանկ-Հաճախորդ» համակարգով» գործարքներ կատարելու անվճար իրավասություն:
Բացի այդ, Բանկի բոլոր հաճախորդները, Անելիք Բանկի քարտերով անկանխիկ վճարելով www.biglemon.am կայքում զեղչային կուպոնների դիմաց, կստանան 50% զեղչ:
«Անելիք Բանկն ուրախ է պարբերաբար անակնկալներ մատուցել իր հաճախորդներին՝ ամրապնդելով բանկ-հաճախորդ կապը: Այս ակցիայով մենք ցանկանում ենք գարնանային հաճելի տրամադրություն փոխանցել մեր հաճախորդներին»,- նշել է Անելիք Բանկի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի ղեկավար Նունե Մելքումյանը:
Անելիք Բանկը տեղեկացրել է նաև, որ նշված ակցիան չի տարածվում անհատ ձեռներեց կանանց վրա: Լրացուցիչ տեղեկություններին կարելի է ծանոթանալ Անելիք Բանկի պաշտոնական կայզում - www.anelik.am, կամ (010) 59-33-33 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ Անելիք Բանկի շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկումից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի`100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):