Արմինֆո. Brussels Airlines-ն ապրիլի 1-ից մինչև հունիսի 24-ը և սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 28-ը կսկսի կանոնավոր չվերթներ իրեկանացնել Երևանից դեպի Բրյուսել:
Ինչպես նշվում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հաղորդագրության մեջ, Brussels Airlines ընկերությունը, որը նախկինում չարտերային չվերթներ էր իրականացնում երկու շաբաթը մեկ անգամ, թույլտվություն է ստացել կանոնավոր չվերթներ իրականացնել Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղղոթյամբ: Նախատեսվում է, որ թռիչքները կիրականացվեն «Զվարթնոց» օդանավակայանից, շաբաթը մեկ անգամ, կիրակի օրը: Իսկ հուլիսի-ից սեպտեմբերօ 2-ը`շաբաթը երկու անգամ, չորեքշաբթի և կիրակի օրերին:
Բացի այդ, ամռան ընթացքում մի շարք ավիաընկերություններ կավելացնեն թռիչքները դեպի Հայաստան: մասնավորապես, «Աերոֆլոտ», «Ավստրիական ավիաուղիներ»,«Air France», «Fly Dubai», Air Arabia, «ԼՈՏ» ընկերությունները: Իսկ ավելի վաղ ռուսական «Պոբեդա» լոուքոստերը հայտարարել էր Մոսկվա- Գյումրի-Մոսկվա չվերթների ավելացման մասին: Չվերթները կավելացնեն նաև «Qatar Airways» և «Էգեյան ավիաուղիներ» ընկերությունները:
Brussels Airlines ընկերությունը խոշորագույն ավիաընկերություն է և հանդիսանում է Բելգիայի ազգային ավիափոխադրողը, հանդիսանալով նաև Lufthansa-ի դուստր ընկերությունը: Այն աշխատում է 62 ուղղություններով և եվրոպական 20 երկրներում: Չվերթներ է իրականացնում նաև դեպի Արևելք, Կենտրոնական և Արևմտյան Ամերիկա: Ընկերությունը հանդիսանում է IATA- ի և AEA-ի անդամ: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում:
Ըստ ՔԱԳՎ տվյալների, 2016 թվականին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տեղափոխված ուևորների գծով սահմանել է պատմական ռեկորդ գերազանցելով 2 միլիոնը: Նման արդյունքները օդանավակայանն արձանագրել էր 1990 թվականին: Ներկայումս դեպի Հայաստան թռիչքներ են իրականացնում «Armenia», Aegean Airways, Georgian Airways, Iraqi Airways, Al Naser, Mahan Air, Middle East airways, S7 Airlines, Czech, LOT, ռուսական «Saratov ավիաուղիներ» և «Ուրալյան ավիաուղիներ», ինչպես նաև Nordwind Airlines , «Icar», «ՅուՏէյր» և «Պոբեդա» ավիաընկերությունները: