Արմինֆո. Մարտի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Հալալ» գրասենյակի բացման արարողությունը։ Բացմանը ներկա էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ «Հալալ» գրասենյակի բացումը կխթանի հայկական արտադրանքի սպառման ծավալների աճին, Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծացմանն ու զբոսաշրջիկների թվի աճին և տեղական արտադրանքի մուտքը նոր շուկաներ ապահովելուն։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գրասենյակի հետ համատեղ իրազեկման սեմինարներ կկազմակերպի տնտեսվարողների համար։
Հալալ գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին նշել է, որ միջազգային ընկերությունը 1000-ից ավելի տնտեսվարողների «Հալալ» սերտիֆիկատներ է տրամադրել։ Կազմակերպության կողմից տրամադրված սերտիֆիկատը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրներում։ Միջազգային գրասենյակը գործում է 2004 թվականից։ Աբդուլ Հոսեն Ֆախարին նշել է, որ Հայաստանում արդեն իսկ համագործակցում են երկու սպանդանոցների հետ՝ տրամադրելու «Հալալ» մակնշում։ «Մեզ կարող են դիմել տնտեսվարողներ սննդի, առողջապահության և ֆինանսական, բանկային ոլորտներից։ Թույլ տվեք շնորհակալություն ասել նախարարին և հույս հայտնել, որ մեր գրասենյակը խթան կհանդիսանա Հայաստանի և մահմեդական երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համար»,-ավելացրել է նա։
«Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատախանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ մակնշմամբ արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք։
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Իրանի միջև 2016 թվականին կազմել է $ 238,8 մլն., տարեկան անկումը` 14,7%: Մասնավորապես, արտահանումը նվազել է 8,4%, մինչև $ 74.8 մլն., ներմուծումը նվազել է 17,3%, մինչև $ 164 մլն:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |