Երեքշաբթի, 14 Մարտի 2017 14:41
Ալինա Հովհաննիսյան

2016 թվականին Հայաստանը 0.2% կրճատել է ներկրվող շաքարավազի ծավալը և դադարեցրել արտահանումը

2016 թվականին Հայաստանը 0.2% կրճատել է ներկրվող շաքարավազի ծավալը և դադարեցրել արտահանումը

Արմինֆո. 2016 թվականին Հայաստան է ներկրվել 61.5 հազ. տոննա շաքարավազ, կտրուկ դանդաղեցնելով տեմպերը` 38,5% -ից մինչև 0,2%: Արժեքային առումով շաքարավազի ներմուծումը 2016-ին նվազել է 8.3%, մինչև $ 22,9 մլն., 2015 թվականի 45.2% անկման փոխարեն: Այս մասին ասվում է ՀՀ Մաքսային ծառայության զեկույցում:

 

Հիմնականում շաքարավազը Հայաստան է ներկրվում Բրազիլիայից (94,1%) և ԱՄԷ-ից (2,5%) և Ռուսաստանից (2.2%):

 

Ըստ աղբյուրի, 2015 թ-ին, Հայաստանը 25% կրճատել է շաքարավազի արտահանումը, մինչև 150.1 տոննա, ընդ որում, ողջ ծավալն ընկել է ԱՄԷ-ին: Մեկ տարի անց, 2016 թվականին Հայաստանը դադարեցրել է շաքարի արտահանումը:

 

Նշենք նաև, դեպի Հայաստան շաքարավազի ներմուծման 99.9% -ն իրականացնում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի  ընտանիքին:-