Արմինֆո. Իրանական մի շարք ավիաընկերություններ Նովրուզ Բայրամ տոնին ընդառաջ, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն մեծ ուղևորահոսք է ակնկալվում, զգալիորեն ավելացնում են թռիչքների քանակը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Աղբյուրի համաձայն, մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական ավիաընկերությունները Սարիից, Մաշադից, Թավրիզից և Թեհրանից 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ կիրականացնեն դեպի Հայաստանի Հանրապետություն: Վերոնշյալ ժամանակահատվածում իրանական ավիաընկերությունների կողմից շաբաթական միջինը 22 չվերթ կիրականացվի:
«Սպասվող ուղևորահոսքն իր դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում»,- ասվում է ՀՀ ՔԱԳՎ հաղորդագրությունում:
Փետրվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը հայտնել էր, որ 2016 թ. արդյունքներով հանրապետություն է ժամանել 2.867 մլն օտարերկրացի, որից 1.259 մլն-ը` զբոսաշրջության նպատակով: Ըստ նրա, Հայաստանում զբոսաշրջության աճի առումով առավել կարևոր դեր են խաղում Ռուսաստանը, Իրանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Չինաստանը և այլ երկրներ: Ընդ որում, Զ.Զեյթունցյանն ընդգծել էր, որ իրանցի զբոսաշրջիկների թիվը 2016-ին աճել է 30%, իսկ ռուս զբոսաշրջիկների թիվը`2.3%-ով:
![]() | 7.18 | -0.03 |
![]() | 454.86 | -0.13 |
![]() | 478.29 | 3.51 |
![]() | 567.07 | 8.89 |
![]() | 354.92 | 2.82 |
![]() | 35.17 | -0.01 |
![]() | 67.04 | 0.00 |
![]() | 456.87 | 3.60 |