Արմինֆո.2017 թվականի փետրվարի 8-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում վերամշակող ընկերությունները 2015-2016 թվականներին գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած ֆինանսական պարտավորություններից մարել են 740.4 մլն դրամ գումար, այդ թվում` 5 ընկերություններ ամբողջությամբ վճարել են պարտքերը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:
2017 թվականի փետրվարի 8-ի դրությամբ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց չկատարված պարտավորություններ են ունեցել 22 վերամշակող ընկերություններ` 1486.5 մլն դրամ ընդհանուր գումարի չափով:
![]() | 4.71 | -0.09 |
![]() | 389.56 | -0.57 |
![]() | 444.14 | -3.92 |
![]() | 518.15 | -3.26 |
![]() | 281.92 | 0.10 |
![]() | 27.43 | -0.38 |
![]() | 53.44 | 0.09 |
![]() | 472.82 | -7.28 |