Արմինֆո. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 2017 թվականի մարտի 19-21-ը հայկական 14 գինեգործական ընկերություններ մեկ միասնական տաղավարով կմասնակցեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դուսելդորֆ քաղաքում անցկացվող ամենամյա «PROWEIN 2017ե-ին, որը համարվում է աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր գինու մասնագիտացված ցուցահանդեսը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակն է արտերկրյա գնորդին ներկայացնել հայկական գինին և ընդլայնել սպառման շուկաները:
«PROWEIN 2017ե-ը մեկ հարկի տակ է հյուրընկալում արտադրողներին, խոշոր և մանրածախ գնորդներին, վերամշակման համար անհրաժեշտ հումք և սարքավորումներ արտադրողներին, ինչը հնարավորություն է ընձեռում հիմնել նոր գործարար կապեր, ինչպես նաև ծանոթանալ վերամշակման նորագույն տեխնոլոգիաներին և գլոբալ շուկանների հիմնական միտումներին:
![]() | 4.78 | -0.03 |
![]() | 386.33 | -0.61 |
![]() | 432.69 | -0.61 |
![]() | 513.51 | -0.66 |
![]() | 276.80 | 0.14 |
![]() | 26.55 | 0.04 |
![]() | 53.62 | -0.06 |
![]() | 461.73 | -0.07 |