Արմինֆո. Հայաստանի և Ռուաստանի միջև ստեղծվող ներդրումային հիմնադրամի կանոնադրական կապիտալը կկազմի 100 մլն.դոլար: Այս մասին մարտի 16-ին, պատասխան ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նրա խոսքով, ռուսական կողմը նախնական համաձայնություն է տվել կանոնադրական հիմնադրամում 50 մլն.դոլար ներդնելու մասին, նույքան էլ կներդնի Հայաստանը: Բայց, ինչես ընդգծել է նախարարը, կանոնադրական կապիտալը չափը կախված կլինի ներդրումային ծրագրերի ծավալի, և կարող է աճել:
Կարայանը հիշեցրել է, որ մարտի 14-ին Մոսկվայում ՌԴ ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամը և «ՓՄՁ Ներդրումներ» հայկական ունիվերսալ վարկային կազմակերպությունը ստորագրել են հայ-ռուսական ներդրումային ֆոնդի ստեղծման համաձայնագիր, որի հիմնական նպատակն է լինելու ստեղծել համատեղ ներդրումային հարթակ: Սակայն, ինչպես նշել է նախարարը, չի բացառվում, որ մինչ ֆոնդի ստեղծումը ռուսական կողմը կսկսի ֆինանսավորել մի շարք նախագծեր Հայաստանում:
Հիշեցնենք, որ փաստաթղթի ստորագրմանը նախորդել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, առևտրի շրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև 2016 թվականին ավելացել է 15.1%, մինչև $ 1,3 մլրդ:
Մասնավորապես, արտահանումն աճել է 51,5%, մինչև $ 371 մլն, իսկ ներմուծումն աճել է 5.7%, մինչև $ 996 մլն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի վարկային կազմակերպությունների Ռենկինգի, Հայստանի 29 ունիվերսալ վարկային կազմակերպությունների շարքում «ՓՄՁ Ներդրումներ» ընկերությունը հիմնական ցուցանիշներով գտնվում է լավագույն տասնյակում: Այսպես, ընկերության վարկային ներդրումների ծավալը 2017 թվականի հունվարի 1-ին կազմել է 8,02 մլրդ դրամ ($ 16.6 մլն), ակտիվները`12.4 մլրդ դրամ ($ 25.6 մլն): 2016 թվականն ընկերությունը եզրափակել է 283.7 մլն դրամ ($ 586,2 հազ) զուտ շահույթով, տարեկան աճը`56.3%: «ՓՄՁ Ներդրումներ» ընկերությունը հայաստանյան շուկայում գործում է 2009 թվականի օգոստոսից: Ընկերության միանձնյա բաժնետերն է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը: