Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Վեոլիաե ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, զրուցակիցները քննարկել են Հայաստանի ջրամատակարարման համակարգում նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Մալիկա Գենդուրին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ սերտ համագործակցության համար և ավելացրել, որ պարբերաբար աշխատում են ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ՝ ներդրումային ծրագրերի իրականացման, մեր երկրի տարածաշրջանների ջրամակատարարման համակարգերի բարելավման և շարունակական ջրամակատակարարում ապահովելու նպատակով: Կարեն Կարապետյանը կարևորել է ոլորտի զարգացումը և նշել. «Որպեսզի ոլորտում առաջընթաց ապահովվի, բիզնեսը կայանա, տնտեսությունը զարգանա՝ այն, ինչ պայմանագրում նշված է, պետք է հստակ կատարենք, պահպանելով ժամանակացույցըե: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բաց է յուրաքանչյուր հարց և խնդիր քննարկելու համար՝ ի նպաստ ջրամատակարարման որակի բարձրացման:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, 2016 թ. նոյեմբերին 15 տարվա վարձակալության պայմանագիր է ստորագրվել Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի նոր միասնական օպերատորի հետ: Ողջ հանրապետության նոր միասնական օպերատորը աշխատանքին ձեռնամուխ է եղել 2017 թվականի հունվարի 1-ից` արդեն միանսական սակագնով: Նոր միասնական օպերատորը ստանձնել է գործող հինգ օպերատորների` «Երևան ջուրի», «Հայջրմուղի», «Շիրակ ջրմուղի», «Լոռի ջրմուղի» և «Նոր ակունքի» գույքի կառավարումը: Վարձակալության պայմանագրում նշված են 15 տարվա համար բազիսային սակագները, 1-ին տարվա համար բազիսային սակագինը կսահմանվի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի մանրածախ մատակարարումների սակագնի չափով: Սկսած 2-րդ տարվանից` սակագինը կսրբագրվի, հաշվի առնելով մի շարք գործոններ. Էլեկտրաէներգիայի սակագնի և ջրամատակարարման ոլորտի մանրածախ մատակարարումների ծավալների փոփոխման դեպքում, ինչպես նաև հաշվի առնելով ինֆլյացիան, սակագները կարող են վերանայվել` տարին մեկ անգամից ոչ ավելի հաճախ: Ֆրանսիական Veolia Enviroment SA-ն ընկերությունը, որն ընտրվել է միջազգային հայտամրցույթի արդյունքւոմ, պարտավորվում է 15 տարվա ընթացքում կառավարությանը վճարել շուրջ 89 մլրդ դրամ վարձավճար: 15 տարում նոր օպերատորը 37,5 մլրդ դրամի (շուրջ 80 մլն դոլար) ներդրումներ կիրականացնել հնացած ջրամատակարարման համակարգերի արդիականացման գործում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտարարել են Ջրային տնտեսության պետական կոմիտեում, ներդրումները կուղղորդվեն մարզային բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի վերանորոգմանը, քանի որ մինչ օրս Հայաստանում գործող ջրամատակարարման հինգ օպերատորները սպասարկում էին 410-420 բնակավայր` խոշոր քաղաքներ և գյուղական համայնքներ: Շուրջ 570 համայնքներ փոքրաթիվ բնակչության առնչությամբ դուրս էին մնում ընկերությունների «ծածկույթի գոտուց»: ինչպես պարզաբանել են Պետական կոմիտեում, ոլորտի համար պատասխանատուների այսօրվա քաղաքականությունն այն է, որրպեսզի մինչ օրս «ծածկույթից դուրս» մնացող տարածքները ներառվեն ջրամատակարարման միասնական օպերատորի սպասարկման գոտում: