Հինգշաբթի, 16 Մարտի 2017 17:42
Նաիրա Բադալյան

«Ցանկանում եմ, որ լինեք հաջողակ, էներգիայով լի և տարեցտարի ձեր բիզնեսը զարգանա». ՀՀ վարչապետը շնորհավորել է «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության հաղթողներին

«Ցանկանում եմ, որ լինեք հաջողակ, էներգիայով լի և տարեցտարի ձեր բիզնեսը զարգանա». ՀՀ վարչապետը շնորհավորել է «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության հաղթողներին

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «Լավագույն կին գործարարե 6-րդ մրցանակաբաշխությանը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ ու «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնե հիմնադրամի կազմակերպմամբ:

 

Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրերով է խրախուսել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ունեցած ներդրման, ինչպես նաև ակտիվ գործունեության համար «Լավագույն կին գործարարե մրցանակաբաշխության արդյունքներով Երևանից և ՀՀ մարզերից հաղթող ճանաչված կին գործարարներին: Մրցանակների արժանացած բիզնես կանայք լավագույնն են ճանաչվել «Լավագույն կին գործատուե, «Լավագույն կին նորարարե, «Կին գործարարի լավագույն ապրանքանիշե, «Լավագույն երիտասարդ կին գործարարե, «Լավագույն սկսնակ կին գործարարե և «Լավագույն կին գործարար արտահանողե անվանակարգերում:

 

«Ցանկանում եմ, որ երբեք չհոգնեք, միշտ լինեք գեղեցիկ, ժպիտով, եռանդով, դրայվով և այն հանդուրժողականությունն ու մշակույթը, որ կարող եք բիզնեսում սերմանել, սերմանեք  ձեր շրջապատում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր հասարակության ամենակարևոր շարժիչ ուժերից մեկը գործարարն է, բիզնեսմենը և այդ պատճառով կառավարության բոլոր գործառույթները, քայլերն ուղղված են նրան, որպեսզի բիզնես միջավայրը դարձնենք առավելագույնս պարզ և հասկանալի: Սրտանց շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ լինեք հաջողակ,էներգիայով լի և տարեցտարի ձեր բիզնեսը էլ ավելի զարգանաե, - շնորհավորանքի խոսքում ասել է կառավարության ղեկավարը:

 

«ՓՄՁ ԶԱԿե հիմնադրամի կողմից հատուկ մրցանակներ են շնորհվել Արցախի կին գործարարներին: «Լավագույն կին գործարարե ՀՀ վարչապետի մրցանակաբաշխության հաղթողներին խրախուսական մրցանակներ են հանձնվել նաև միջազգային կազմակերպությունների՝ USAID, GIZ, UNIDO, UNFPA, UNHCR, EBRD ASB, EBRD BSO, AWAY, AUA, CARITAS կողմից: