Արմինֆո. Հայաստանում կստեղծի պետական ընկերություն, որը գյուղական համայնքներին կտրամադրի գյուղատնտեսական տեխնիկա: Այս մասին ԱրմԻնֆո-ին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: «Նոր ընկերությունը կստեղծի պետական մեքենատրակտորային կայաններ (ՄՏԿ), որոնք մեքենայացված ծառայություններ կմատուցեն այն ֆերմերներին, ովքեր ի վիճակի չեն ձեռք բերել տեխնիկա և տրակտոր, նույնիսկ վարձակալության հիմունքներով: Այս կայանները կսպասարկեն փոքր ֆերմերական տնտեսություններին, տրամադրելով նրանց մեքենայացված ծառայություններ», - ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում որոշվեց հաստատել նախագիծը, որով ֆերմաներին տրամադրվեն սուբսիդավորված լիզինգային ծառայություններ: Ըստ Իգնատի Առաքելյանի, ըստ ծրագրի, ֆերմերները կկարողանան ձեռք բերել գյուղտեխնիկա տարեկան 2% վարձակալության տոկոսադրույքով: Եվս 7% կսուբսիդավորվի պետության կողմից: Արդյունքում, ինչպես և սպասվում էր, 2017 թվականին գյուղտեխնիկայի ձեռքբերման համար կհատկացվի շուրջ 2,2 մլրդ դրամ: յս տարվա առաջին գործողության համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով կհատկացվի 150 մլն դրամ:
Իրականում, ինչպես իր խոսքում նշել էր վարչապետ Կարեն Կարապետյանը, որ ծրագրի իրականացմանը կուղղվի ոչ թե 2,2 մլրդ դրամ, այլ ավելի շատ, քանի որ կառավարության հիմնական նպատակը կլինի գյուղատնտեսական արտադրության զարգացման համար ստեղծել պայմաններ: Վարչապետը նշել էր, որ կստեղծվի առանձին ընկերություն, որը կարող է ուղղակիորեն զբաղվել այդ խնդրով: Ըստ Առաքելյանի, վարչապետը հատկապես նշել է ՄՏԿ զարգացման համար նախատեսվող պետական ձեռնարկության մասին:
![]() | 4.03 | 0.03 |
![]() | 387.24 | 0.89 |
![]() | 411.87 | -1.60 |
![]() | 474.21 | -3.36 |
![]() | 287.87 | 0.19 |
![]() | 26.12 | -0.01 |
![]() | 53.99 | 0.13 |
![]() | 426.99 | -3.82 |