Երկուշաբթի, 20 Մարտի 2017 16:37
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ ՊԵԿ-ը խոշոր խախտումներ է արձանագրել հանրապետության ներքին շուկայում նավթամթերքի ներմուծման և իրացման ոլորտում

ՀՀ ՊԵԿ-ը խոշոր խախտումներ է արձանագրել հանրապետության ներքին շուկայում նավթամթերքի ներմուծման և իրացման ոլորտում

Արմինֆո. ՀՀ Պետեկամուտների կոմիտեն խոշոր խախտումներ է արձանագրել հանրապետության ներքին շուկայում նավթամթերքի ներմուծման և իրացման ոլորտում:

Ըստ հաղորդագրության, Պետական եկամուտների կոմիտեն վառելիքի ներմուծման և իրացման շղթայում խոշոր խախտում է բացահայտել: «ԱՐԱԳԳ» ընկերությունը տարեսկզբից ներկրած վառարանային վառելիքն օրենքը շրջանցելով փորձել է իրացնել իբրև կերոսին ու դիզելային վառելիք:

Վառելիքի մի մասը վաճառվել է Գորիսում վառելանյութի մանրածախ առևտրով զբաղվող 2 անհատ ձեռնարկատիրոջ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջիններն իրացրել են վառելանյութի մի մասը՝ դիզելային վառելիքի հետ խառնելով: Ներկրողը նաև հաշիվ-ապրանքագիր է դուրս գրել մեկ ընկերության անունով, սակայն հարկային օրենսդրությունը խախտելով՝ փաստացի մատակարարել է մեկ ուրիշին: Տնտեսվարողը նոր խմբաքանակներ է ներկրել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Լաբորատոր փորձաքննությունը, սակայն, ցույց է տվել, որ ներկրված վառելիքը չի համապատասխանում մեր երկրում սահմանված ինչպես նախկին, այնպես էլ վերջերս փոխված չափանիշերին, ուստի մաքսային մարմինը չի թույլատրել ապրանքի ձևակերպումը: «ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները նախկինում ներմուծված և մի քանի ընկերությունների վաճառված ենթադրյալ կերոսինից ու դիզելային վառելիքից փորձանմուշներ են վերցրել և ուղարկել փորձաքննության: Ստացված եզրակացությունների համաձայն` ներմուծված ենթադրյալ կերոսինն իրականում հանդիսանում է վառարանային վառելիք, իսկ ենթադրյալ կերոսինի և դիզելային վառելիքի խառնուրդը` վառարանային վառելիքի ու դիզելային վառելիքի խառնուրդ»,-նշել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի պետ Արթուր Ուզունյանը:

«ԱՐԱԳԳ» ընկերությունը վառելիքի մի մասը տեղափոխել է Արմեն Մուրադյանին պատկանող ջերմոց: «Հատկանշական է, որ ջերմոցում տեղադրված 2 վառարանները նախատեսված չեն կերոսինի այրման համար»,-նկատել է կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Վահրամ Ադամյանը: «Մարտ ամսին ընկերության ներկրած վառարանային վառելիքի ողջ խմբաքանակից վաճառվել է ընդամենը 285 լիտր, ինչը վկայում է Հայաստանում այդ ապրանքատեսակի պահանջարկի գրեթե բացակայության մասին»,-նշել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Գարեգին Առաքելյանը: 

«ԱՐԱԳԳ» ընկերության՝ վերջին ամիսների գործունեության մասին տվյալները հիմնավորում են, թե ինչու է ներկրողը ՊԵԿ-ի տեսադաշտում հայտնվել: Սակայն անտեսելով ակնհայտ խախտումները՝ գործարարը խնդրի հետ կապված դիմել էր նաև ԱԺ պատգամավորներից մեկին: «Ներկրողի և նրա գործընկերների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները հիմք են տալիս պնդելու, որ տնտեսվարողները թույլ են տվել մի խումբ իրավախախտումներ՝ այդ թվում անապրանք գործարքներ իրականացնելու և սպառողներին մոլորության մեջ գցելու հատկանիշներով»,-ընդգծել է ՕՀՎ պետ Գարեգին Առաքելյանը: Խոշոր չափերով սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության բաժնում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ենթակայության հարցը որոշելու համար:

Ըստ Մաքսային ծառայության տվյալների, 2016 թվականին Հայաստան ներմուծված նավթամթերքի ծավալն աճել է 6,8%, մինչև 318.2 հազար տոննա, գնի 7% անկման պայմաններում, մինչև $ 198.5 մլն: Այս միտումը պայմանավորված է գների կտրուկ անկումով նավթամթերքի համաշխարհային շուկայում: Աղբյուրի համաձայն, հաշվետու տարում արտահանվել է 243 կգ նավթամթերք, $ 3 մլն.արժեքով: Քանակական արտահայտոյամբ նավթամթերքի արտահանումը նվազել է 2 անգամ, իսկ գնային արտահայտությամբ` 98,1%: Հիմնականում նավթամթերքը ներմուծվում է Ռուսաստանից (72.4%), Իրանից (4.2%), Ռումինիայից (3,5%), Հունաստանից (2.7%), Սաուդյան Արաբիայից (2,2%): Իսկ նավթամթերքի արտահանումը հիմնսկսնեւմ բաժին է ընկնում Վրաստանին - 97%, ինչպես նաև Լեհաստանին - 2% և Ռուսաստանին - 1%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.04.2020
RUB6.430.03
USD504.50-0.46
EUR551.62-0.45
GBP628.414.33
CAD357.503.19
JPY47.010.09
CNY71.06-0.29
CHF521.99-0.20



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000