Արմինֆո. Գյումրիում տեղի ունեցավ «Արդյունաբերական աշխատանք երիտասարդների համարե ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը:
Ինչպես տեղեկացնում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության
զարգացման ազգային կենտրոնե (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը, ՄԱԱԶԿ-ի (UNIDO) և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համատեղ, Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում կազմակերպված անվճար դասընթացին մասնակցել էր 20 սկսնակ: Նրանցից 13-ը ներկայացրել էին թռչնաբուծության, պանրի, կահույքի, գործվածքի, զուգարանի թղթի արտադրության, մեքենաների դետալների նորոգման, հագուստի նորոգման և կարի արհեստանոցի, ինչպես նաև` սրճարան-գինետան, արագ սննդի կետի, հանրային սննդի ծառայության և միջոցառումների սրահի գործարար գաղափարներ:
Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի մարզերում բնակվող 18-35 տարեկան երիտասարդ ձեռներեցներին սեփական բիզնեսի ստեղծման ու ընդլայնման գործում՝ նպաստելով երիտասարդության գործազրկության մակարդակի նվազեցմանը և Հայաստանում կայուն և համապարփակ արդյունաբերական զարգացմանը: Երիտասարդ ձեռնարկատերերի ծրագրում ընտրության հիմնական չափանիշը իրատեսական և հստակ ձևակերպված բիզնես գաղափարն է, որը պետք է լինի նորարարական, ունենա աճի և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ: Առաջնահերթություն են ստանում հատկապես արտադրության և ՏՏ ոլորտներում ներգրավված սկսնակները: Ծրագիրը ենթադրում է համապարփակ մոտեցում՝ աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրությամբ: Առաջին` «Հաջող սկիզբե փուլում, երիտասարդ ձեռներեցները մասնակցում են ձեռնարկատիրական անվճար դասընթացին և մշակում գործարար ծրագրերը: Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական աջակցություն ստանալուն` մատչելի վարկերի տեսքով: Ֆինանսական միջոցների տրամադրումն առնվազն 1 տարվա ընթացքում ուղեկցվում է խորհրդատվությամբ: Սկսնակն աջակցություն է ստանում նաև բիզնեսի կայացման և զարգացման համար անհրաժեշտ բազմակողմանի տեխնիկական աջակցության գործիքներով` անհատական աշխատանք և դասընթացներ շուկայավարության, ֆինանսական հոսքերի կառավարման, սննդի անվտանգություն և այլ ոլորտներում: Նշենք, որ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնե հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:
Տարբեր գնահատականների համաձայն, ՓՄՁ բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է շուրջ 30%-ը: Եվրոպական երկրներում, որպես կանոն, այդ ցուցանիշը հասնում է 60-70%-ի: 2015 թվականին ՓՄՁ մասնաբաժինը երկրի ՀՆԱ կառուցվածքում նվազել էր մինչև 32%՝ նախորդ տարվա 32.4% փոխարեն, իսկ հարկային մուտքերը կազմել էին շուրջ 9%-ը: