Արմինֆո. Մարտի 27-28-ը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, պատվիրակության կազմում են տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և այլ պաշտոնական անձինք:
Հավելենք, որ Հայաստանը մտադիր է Թուրքմենստանի հետ քննարկել համագործակցության հեռանկարային նախագծեր, որոնք քննարկվել են մարտի 14-ին Երևանում հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աշխաբադը Թեհրանին առաջարկել է օրական մինչև 15 մլն խմ ավելացնել գազային սվոփի ներկայիս ծավալը Հայաստանի և Ադրբեջանի համար: Հունվարի 13-ին մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին` վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է հանրապետություն գազի մատակարարման տարբեր սվոփային սխեմաների շուրջ: Վարչապետի ասելով, Հայաստան գազի սվոփային մատակարարումները քննարկվել են 2017 թվականի առաջին աշխատանքային օրը` Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ:
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարման միակ ուղին, որն անցնում է Վրաստանի տարածքով, մշտապես քննարկումների առարկա է դառնում` Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների զարգացման համատեքստում: Այդպիսով, Իրանի տարածքով թուրքմենական գազի սվոփային մատակարարումները Հայաստան հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման լավագույն եղանակն է: Ընդ որում, թվում է, թե հենց սվոփային մատակարարումները կարող են Հայաստանը զերծ պահել ինչպես Մոսկվայի և Թբիլիսիի միջև հավերժ տարաձայնություններից, այնպես էլ «Գազպրոմի» թոփ-մենեջերների չափից դուրս մեծ ախորժակներից:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |