Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվող մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի (Privet Equity Fund) կապիտալը կկազմի առնվազն 30 մլն.եվրո: Մասնավորապես, 10 մլն.եվրո կտրամադրի ԵՄ-ը, 5 մլն.եվրո`ՎԶԵԲ-ը, իսկ «Ամբեր Կապիտալ» կառավարող ընկերությունը, որը վերջերս շահել է մրցույթը, պարտավորվել է ֆոնդի կապիտալին օտարերկրյա ներդրողների կողմից ներգրավել 15 մլն.եվրո: Այս մասին ԱրմԻնֆո գործակալոթւյանը տեղեկացրել է ֆիանսական շրջանակների իրավասում աղբյուրը:
Ըստ ստացված տեղեկությունների, Ֆոնդը կաջակցի Հայաստանի ՓՄՁ-ներին, մասնակցելով կապիտալին, նրանց զարգացմանը, հետագայում կապիտալից դուրս գալու նպատակով:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆոնդի ապա գործունեությունը քննարկել է ՎԶԵԲ ռիսկերի կառավարման գծով փոխնախագահ Բեթսի Նելսոնի հետ: Կողմերը քննարկել են ապագա բաժնեմասնակցային ֆոնդի հնարավոր ծրագրերը, որոնք ուղղված կլինեն երկրում փոքր և միջին բիզնեսի խթանմանը:
Ըստ աղբյուրների, «Ամբեր Կապիտալ» ընկերությունը հրապարակային ձեռնարկություն է, որը հովանավորում է 2005 թվականին Նյու Յորքում ստեղծված հեջավորման ֆոնդերը: «Ամբեր Կապիտալ»-ը մատուցում է համատեղելի գործիքներով ներդրման ծառայություններ: Ընկերությունը մասնագիտանում է Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Հյուսիսային Ամերիկայի հրապարակային բաժնեմասային կապիտալներում և այլընտրանքայն ներդրումյաին շուկաներում ներդրումներ կատարելու ոլորտում: Ներդրումային պորտֆելի ձևավորման ընթացքում ընկերությունը հենվում է ֆունդամենտալ վերլուծության վրա, «վարից-վեր» բենչմարկետինգային տեխնոլոգիայով: Ընկերության գլխավոր տնօրենն է Ժոզեֆ Ուգուրլյանը:
![]() | 5.69 | -0.02 |
![]() | 395.88 | -0.14 |
![]() | 431.87 | 0.60 |
![]() | 491.25 | 1.21 |
![]() | 297.25 | -0.15 |
![]() | 30.48 | -0.03 |
![]() | 58.54 | 0.05 |
![]() | 430.96 | 0.83 |