Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է լուծել պետական ֆինանսերի կառավարման համակարգի պրոբլեմները, մասնավորապես, պետական ֆինասների անարդյունավետ ծախսերը բացառել, ներդնելով պետգնումների էլեկտրոնային համակարգը և վերահսկողության մեխանիզմը: Այս մասին մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ըստ նախարարի, այդ ուղղությամբ արդեն կատարվել են զգալի աշխատանքներ: Ինչ վերաբերում է իրական արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, ապա, ինչպես հայտարարել է Վարդան Արամյանը, եթե առաջիկա ընտրություններում Հայաստանի ժողովուրդն իր վստահության քվեն տա ՀՀԿ-ին, ապա կառավարության անդամներն այդ ոլորտում կիրականացնեն իրական բարեփոխումներ: «Դա նշանակում է վերահսկող մեխանիզմների ներդրում, որոնք արդեն թույլ չեն տա բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսեր», - ասել է նախարարը, նշելով, որ արդյունքում ոչ մի ՊՈԱԿ չի կարող հարկատուների միջոցների հաշվին տնօրենի համար անհիմն ձեռք բերել հերթական Prado ավտոմեքենա:
Նրա խոսքով, դա կարվի գործընթացները միասնական էլեկտրոնային հարթակ տեղափոխելու միջոցով, ինչը կնաշանակի հրապարակայնություն և հաշվետվություն: Մյուս գործը, որը նախատեսում է նմախարարությունը, միջոցներն ավտոմատացված տեղեկատվական համակարգ տեղափոխելն է, բացառելով մարդկային գործոնը: «Իսկ դա նշանակում է պետական ֆինանսների նկատմամբ լիարժեք վերահսկողություն»,-հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ «Գնումների մասին» նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2017 թվականի ապրիլի 25-ից: Օրենքն առաջին հերթին ուղղված կլինի պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ապահովելով ողջ շղթայի թափանցիկությունը, բոլոր մասնակիցների համար ստեղծելով մրցակցային հավասար պայմաններ, ինչպես նաև տեղակատվության մատչելիություն`armeps.am հարթակում:
![]() | 5.63 | -0.02 |
![]() | 396.48 | 0.44 |
![]() | 433.59 | -1.38 |
![]() | 486.01 | -1.71 |
![]() | 297.12 | -0.77 |
![]() | 30.86 | 0.14 |
![]() | 58.84 | -0.16 |
![]() | 434.31 | -0.76 |