Արմինֆո. Մարտի 24-ից 26-ը Երևանում տեղի կունենա ՙԿՈՎԿԱՍ. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2017՚ տարածաշրջանում խոշորագույն 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են LOGOS EXPO Center-ից, ցուցահանդեսին կմասնակցեն խոշոր շինարարական ապրանքանիշեր Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Լատվիայից: Տեղական կազմակերպությունների համար այն մեծ հեռանկարներ է բացում տեղում գործնական հարաբերություններ հաստատել, որն էլ ուղղված է շինարարության ոլորտում առաջադեմ ընկերությունների հետ ինտեգրմանը, իսկ վերջինս անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում Հայաստանի տնտեսության մեջ միջազգային ներդրումների աճի համար:
![]() | 5.65 | 0.00 |
![]() | 396.04 | 0.30 |
![]() | 434.97 | 4.01 |
![]() | 487.72 | 0.13 |
![]() | 297.89 | 0.56 |
![]() | 30.72 | 0.24 |
![]() | 59.00 | 0.36 |
![]() | 435.07 | 3.04 |