
Արմինֆո. Վերջին 10 տարիներին ԼՂՀ տնտեսությունը կայուն երկնիշ աճ է արձանագրում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նրա ասելով, Արցախում վերջին 10 տարիների ընթացքում տնտեսական աճի միջին տարեկան ցուցանիշը մոտ 10% է կազմել: 2015 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է շուրջ 3 հազար ԱՄՆ դոլար, որը մոտ 4 անգամ գերազանցում է 2006 թվականի մակարդակը:
Ինչպես նշել է խորհրդականը, ներդրումների միջին տարեկան աճը 2006–2015 թվականներին կազմել է շուրջ 30%: Այդ տարիներին իրական ակտիվներում իրականացված ներդրումների ավելի քան 31,7%-ը իրականացվել է արդյունաբերության ոլորտում, իսկ ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը տարեկան կտրվածքով կազմում է շուրջ 33%:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

