Արմինֆո. ԵԱՏՄ պետություններում ավարտվում է ինտեգրացիոն միավորման երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման շուրջ պայմանագրի նախագծի քննարկումը: Փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո հաշվի կառնվի ԵԱՏՄ քաղաքացիների օրինական աշխատանքի ստաժը Ռուսաստանում, Ղազախստանում, Հայաստանում և Բելառուսում, և նրանք կարող են լիարժեք կենսաթոշակներ ստանալ հայրենիքում:
Ըստ «Ռոսիյսկայա գազետայի», Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ Թիմուր Սուլեյմենովի հավաստմամբ, վերը նշված պայմանագրի շնորհիվ կսկսի աշխատել ԵԱՏՄ ընդհանուր աշխատանքի շուկայի կարգավորման վերջին տարրը: «Ըստ տարիքի նշանակումն ու վճարումները կիրականացվեն խիստ սահմանված կարգով: Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված ստաժի համար կենսաթոշակը նշանակվում և վճարվում է այն պետության կողմից, որի տարածքում այդ ժամանակահատվածում աշխատել է քաղաքացին», - հայտարարել է Թիմուր Սուլեյմենովը:
Արդեն 2017 թվականի մարտին տեղի կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ կողմերը կշարունակեն փաստաղթի նախագծի քննարկումը: Մեծ է հավանականությունը, որ պայմանագիրը կսկսի գործել մինչև տարեվերջ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը ներկայացրել է կենսաթոշակների մասին օրենսդրության փոփոխությունները, որի համաձայն, արտասահմանից վերադարձող քաղաքացիներին իրենց կենսաթոշակային հաշվին արտասահմանից խնայողությունների փոխանցման հնարավորություն է ընձեռվում: Մասնավորապես, այն քաղաքացիներին, ովքեր խնայողություններ ունեն այլ պետություններում գործող կենսաթոշակային համակարգում, հնարավորություն է ընձեռվում Հայաստան վերադառնալու դեպքում իրենց կենսաթոշակային հաշիվը բացել ՀՀ-ում:
RUB | 4.03 | 0.00 |
USD | 387.13 | -0.04 |
EUR | 422.86 | -0.47 |
GBP | 505.55 | -0.13 |
CAD | 280.61 | -0.66 |
JPY | 25.89 | -0.08 |
CNY | 54.66 | -0.12 |
CHF | 449.79 | -1.46 |