Արմինֆո. Ըստ Համաշխարհային բանկի հետազոտության, Հայաստանը 5 տարուց ոչ շուտ կարող է հավակնել եկամուտների միջին մակարդակ ունեցող երկրի կարգավիճակի: Այս մասին է ասված ՀԲ «Երկրի պրոբլեմների համակարգային գնահատականը» զեկույցում, որը կազմվել է Հայաստանի հիմնական մարտահրավերները բացահայտելու նպատակով, երկրի հնարավորությունների կայուն զարգացման և արագացված առաջընթացի, ինչպես նաև աղքատության կրճատման պայմաններում:
Աղբյուրի համաձայն, Հայաստանում 2008 թվականից ի վեր արձանագրվել են զանազան գործոններ, որոնք խոչընդոտում են աղքատության մակարդակի իջեցմանը, ներդրումների աճին և տնտեսական աճին: Մասնավորապես, խոսքը գնում է ազդեցության գլոբալ գործոնների մասին, որոնց շարքում է նաև Հայաստանի աշխարհագրական դիրքը, մասնավորապես, ծով դուրս գալու հնարավորության բացակայությունը, շրջապատվածությունն անհանգիստ հարևաններով, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանները և բնական աղետների հավանականությունը: Միևնույն ժամանակ, վառ արտահայտված են նաև ժողովրդագրական ռիսկերը, մասնավորապես, բնակչության թվաքանակի նվազումը և ծերացող քաղաքացիների թվի ավելացումը: Ըստ փորձագետների, մինչև 2009 թվականը աղքատության դեմ պայքարին ուղղված քայլերը կասեցվեցին և Հայաստանի աղքատ բնակչությունը 40% կրճատեց սպառումը, ինչի հետևանքով կտրուկ կրճատվեցին նաև դեպի երկրի ֆինանսական հոսքերը:
Միևնույն ժամանակ, զեկույցում նշված են հայաստանյան շուկա նոր ընկերությունների մուտք գործելու բարդությունները, ինչը փորձագետները պայմանավորում են գործող քաղաքականության վրա գործարարների ուժեղ խմբերի ազդեցությունով: ՀԲ գնահատականներով, արտադրության գլխավոր բաղադրիչներն ապահովող ոլորտներում (կոմունալ ծառայություններ, ինտերնետ-կապ) ազատ շուկա դուրս գալու հնարավորության բացակայությունը խոչընդոտում է արտահանման դինամիկ առաջխաղացմանը մասնավոր ընկերություններում: Մասնավորապես, Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում ապրանքների ու ծառայությունների արտահանման մասնաբաժինը կազմում է ընդամենը 30%, մինչդեռ հարևան Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 45%, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում` 43%: Իսկ լոգիստիկայի արդյունավետության ինդեքսով, որը որոշվում է մաքսային մարմինների աշխատանքի արդյունավետությունով, ենթակառուցվածքների որակով, ապրանքների միջազգային մատակարարման կազմակերպման պարզությունով, լոգիստիկ ծառայությունների կոմպետենտությունով և որակով, բեռներին հետևելու հնարավորությունով, մատակարարման ժամկետների պահպանումով, Հայաստանը 156 երկրների շարքում զբաղեցնում է ցածր`141 տեղը: Այս առումով փորձագետները նշում են, որ Հայաստանի տրանսպորտային ցանցի միայն կեսն է գտնվում լավ կամ բավարար վիճակում, լայնաշերտ արագընթաց կապի ցածր մակարդաի պայմաններում:
Մասնավորապես, Հայաստանի ցուցանիշը գլոբալ մրցակցության ինդեքսում (The Global Competitiveness Index - GSI) 2016-ին կազմել է 4.1%, մինչդեռ, Վրաստանում այս ցուցանիշը շատ ավելի բարձր է` 4.8%: GSI ցուցանիշը որոշվել է ըստ հիմնական չափանիշների գնահատման, որոնք ներառում են` հաստատությունների որակը (4%), ենթակառուցվածքները (3.9%), մակրոտնտեսական կայունությունը (4.2%), առողջությունը և տարրական կրթությունը (5.5%), բարձրագույն կրթությունը և մասնագիտական պատրաստվածությունը (4.5%), արդյունավետությունը ապրանքների և ծառայությունների շուկայում (4,8%), աշխատուժի շուկայի արդյունավետությունը (4,3%), ֆինանսական շուկայի զարգացածությունը (3.8%), տեխնոլոգիական զարգացման մակարդակը (4%), ներքին շուկայի չափերը (2.8%), ընկերությունների մրցունակությունը (3.9%) և նորարարական ներուժը (3.3%):
Որպես տնտեսական աճի տեմպերի արագացմանը նպաստող գործոններ, ըստ ՀԲ փորձագետների, Հայաստանը պետք է ապահովի արտահանումային ուղղությունների դիվերսիֆիկացումը, գյուղատնտեսության դիմացկունությունը և դինամիզմը, ՏՏ ոլորտի փոքր ձեռնարկությունների դինամիկ զարգացումը, լեռնահումքային հանքավայրերի հեռանկարների օգտագործումը, Իրանի հետ ինտեգրման գործընթացի նորացումը`հաշվի առնելով Իրան-Ռուսաստան-Եվրոպա տրանսպորտային միջանցքը և ձեռնարկատիրական սփյուռքի ակտիվ մասնակցությունը: