Արմինֆո. Առաջիկա 6 տարիներին Հայաստանը գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրի խթանմանը կհատկացնի 500 մլն դրամ: Այս մասին մարտի 25-ին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, նախարարության և փոքր և միջին ձեռնարկությունների ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) միջև լիզինգի սուբսիդավորման ծրագրի պետական աջակցության մասին հուշագրի ստորագրման ընթացքում:
Եվ չնայած այսօր գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրին մասնակցում է մեկ ֆինանսական կազմակերպություն`«ՓՄՁ ներդրումներ» վարկային կազմակերպությունը և գյուղատնտեսական տեխնիկայի մեկ մատակարարի - «Սպեցմաշ» ՍՊԸ, ըստ Մակարյանի, մասնակիցների ցուցակին կարող են միանալ նրանք, ովքեր համապատասխանում են սահմանված չափանիշներին: Ըստ նրա, սահմանափակումներ չեն նախատեսվում նաև գյուղատնտեսական տեխնիկա արտադրող երկրի առումով, գլխավոր այն է, որպեսզի տեխնիկան ունենա մատչելի գին և բարձր որակ: Ըստ Մակարյանի, երկրում առկա գյուղատնտեսական տեխնիկայի 90% -ն ավելի քան 20 տարեկան է և կարիք ունի արդիականացման: Իսկ նշվբած սուբսիդավորման ծրագրի օգնությամբ գյուղատնտեսության նախարարության նախատեսում է իրականացնել 2.2 - 2.8 մլրդ դրամի նոր տեխնիկայի ամենամյա վաճառք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ըստ կառավարության որոշման, ֆերմերները կկարողանան լիզինգով գյուղտեխնիկա ձեռք բերել տարեկան 2% տոկոսադրույքով: Եվս 7% կսուբսիդավորի պետությունը: Արդյունքում, ինչպես սպասվում է, 2017 թվականին գյուղտեխնիկայի ձեռքբերմանը կհատկացվի շուրջ 2,2 մլրդ դրամ: Իսկ գյուղատնտեսության նախարարության տվյալներով 2017 թվականին սուբսիդավորման ծրագրին կհատկացվի 120 մլն դրամ: Մեծ պահանջարկի դեպքում կառավարությունը խոստացել է քննարկել ծավալների մեծացման հնարավորությունը : «Շահառուների ծրագրերը կկարողանան գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերել բարենպաստ պայմաններով, տարեկան 2% տոկոսադրույքով, 3-10 տարի մարման ժամկետով (փոքր տեխնիկան` 3 տարով, տրակտորները`6, կոմբայնները`10 տարով)», - մարտի 17-ին հայտարարել է գյուղնմախարար Իգնատի Առաքելյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, լիզինգային գործառնությունների ծավալը 2016 թվականին ավելացել է 11%, կազմելով 16.7 մլրդ դրամ: Հայաստանում լիզինգային ծառայությունների հիմնական մատակարարն է ԱԿԲԱ Լիզինգ ընկերությունը, որի պորտֆելում գյուղատնտեսության ոլորտի մասնաբաժինը կազմում է ընդամենը 3%: