Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարարությունը Վերակառուցման և զարագցման բանկի (ՎԶԵԲ) օգնությանն էր դիմել սնանկացման և իրավական վերակազմության բնագավառի օրենսդրությունը կատարելագործելու հարցի առնչությամբ: Ինչպես նշվում է բանկի պաշտոնական հաղորդագրությունում, այդ առնչությամբ ՎԶԵԲ-ը մտադիր է ներգրավել իրավախորհրդատուի կորպորատիվ սնանկացման ընթացակարգերի բնագավառի օրենսդրության ընդհանուր ամփոփում անցկացնելու նպատակով` հատուկ ուշադրություն սևեռելով կորպորատիվ վերակազմավորմանն ու անվճարունակ սուբյեկտների հսկողական ռեժիմի խստացմանը: Մասնավորապես, հաղորդագրությունում նշվում է սնանկության մասին Հայաստանի նոր օրենքի վերաբերյալ շահագրգիռ կողմերի իրազեկման մակարդակը բարձրացնելու անհրաժեշտության մասին:
Նախագծի մեկնարկը նախատեսվում է 2017 թվականի ապրիլին, դրա իրագործումը կշարունակվի 18 ամիս: Ակնկալվում է, որ նախագծի ծախսերի ընդհանուր արժեքը չի գերազանցի 178,983.00 եվրոն` չհաշված ԱԱՀ: Ենթադրվում է, որ նախագծի ֆինանսավորումը կիրականացվի ՎԶԵԲ տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակում: Աղբյուրի համաձայն, սնանկության մասին ՀՀ օրենքի վերջին ուղղումներն ԱԺ էին ներկայացվբել 2006 թվականին (ուժի մեջ են մտել 2016 թվականի հունիսին), դրանցում ներառվել էր կազմակերպության սնանկությանը նախորդող նոր ընթացկարգը և վարկատուի հարկադրմամբ իրավաբանական անձի վերակազմավորման խիստ արգելքը: Այդուհանդերձ, Հայաստանում վերակազմավորման առնչությամբ նախաձեռնված գործերի թիվը մնում է չափազանց ցածր: Դրան զուգընթաց փորձագետները նշել են սնանկության վերաբերյալ գործերի կառավարիչների նկատմամբ բանկային վերահսկողության և կարգավորման առկա համակարգի թույլ լինելը: Դա հանգեցրել է սնանկության վերաբերյալ գործերում շահագրգիռ կողմերի բողոքների, ինչն էլ գերատեսչությանը դրդել է դիմել ՎԶԵԲ օգնությանը: