
Արմինֆո. Կմշակվի Հայաստանում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարություն։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:
Այդ նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից, այդ թվում՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններից, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունից, Հայկական ատոմային էլեկտրակայանից, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեից և այլ կառույցներից։
Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Աշխատանքային խումբը ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը պետք է մշակի և ներկայացնի մինչև այս տարվա մայիսի 20-ը։
Ավելի վաղ «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ԱրմԻնֆո-ին հայտնել էր, որ Հայկական ԱԷԿ-ում օգտագործված ողջ միջուկային վառելիքն ավելի քան հուսալիորեն պահվում են պահեստարանի չորս մեկուսամասերում, որտեղ կարող է մնալ 50 տարի:
RUB | 4.89 | 0.02 |
USD | 379.14 | -0.07 |
EUR | 443.82 | -1.03 |
GBP | 508.24 | -2.97 |
CAD | 274.00 | -0.29 |
JPY | 23.99 | -0.04 |
CNY | 54.44 | -0.05 |
CHF | 478.59 | -2.03 |

