Արմինֆո. Համաձայն նոր պայմանների ՀՀ դրամով տրվող վարկի տարեկան տոկոսադրույքը կսկսի 16%-ից, ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկը` 9%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 7%-ից:
Վարկը տրամադրվում է մինչև 10 տարի մարման ժամկետով, և հաճախորդներին հնարավորություն է ընձեռնվում ընտրել տոկոսների մարման իրենց հարմար եղանակ:
«Համաձայն բանկի կողմից որդեգրած ռազմավարության, Արդշինբանկը շարունակաբար բարելավում է մատուցվող ծառայությունների պայմանները և փորձում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի բավարարի յուրաքանչյուր հաճախորդի պահանջները: Մոտ ապագայում նույնպես մենք հանդես կգանք նոր առաջարկներով, որոնք հասանելի կլինեն հասարակության լայն խավերին և կքայլեն ժամանակին համընթաց», նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Տեղեկացնում ենք նաև, որ ոսկու գրավով ապահովված վարկերը տրամադրվում են նաև գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին:
Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.ardshinbank.am կայքէջից:
![]() | 4.78 | -0.03 |
![]() | 386.33 | -0.61 |
![]() | 432.69 | -0.61 |
![]() | 513.51 | -0.66 |
![]() | 276.80 | 0.14 |
![]() | 26.55 | 0.04 |
![]() | 53.62 | -0.06 |
![]() | 461.73 | -0.07 |