Չորեքշաբթի, 29 Մարտի 2017 13:19
Ալեքսանդր Ավանեսով

Գագիկ Մակարյան. Հայկական ԱԷԿ-ը պահպանում է էլեկտրաէներգիայի գների հաշվեկշիռը հանրապետությունում

Գագիկ Մակարյան. Հայկական ԱԷԿ-ը պահպանում է էլեկտրաէներգիայի գների հաշվեկշիռը հանրապետությունում

Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ը կարևոր դեր է կատարում հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում, կարծում է Հանրապետության գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

 

Նրա ասելով, կայանը հիդրոէներգետիկայի օբյեկտների հետ միասին էական ազդեցություն է գործում էլեկտրաէներգիայի գների հաշվեկշռի պահպանման գործում, ինչը դրական է անդրադառնում ինչպես երկրի տնտեսության զարգացման, այնպես էլ երկրի քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Բացի այդ, ատոմակայանի առկայությունը զսպող գործոն է առավել ագրեսիվ հարևանների համար: Նշելով կայանի շահագործման ռեսուրսի ավարտը` փորձագետն ընդգծել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրագործման կարևորությունը, որին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ողջ ծավալի 30-40 %-ը:

 

Գագիկ Մակարյանը հիշեցրել է, որ ներկայում տարվում են ներդրողների որոնումներ ԱԷԿ նոր բլոկի կառուցման համար, սակայն, նրա կարծիքով, հաշվի առնելով նախագծի թանկ արժեքը, որի իրագործման համար կպահանջվի մի քանի միլիարդ դոլարի ներդրում, անհրաժեշտ է զարգացնել այլընտրանքային էներգետիկան, այդ թվում` հողմայինն ու արևայինը: Նրա ասելով, Հայաստանը, յուրահատուկ աշխարհագրական դիրքի շնորհիվ, անհրաժեշտ ողջ ներուժն ունի արտադրության վերականգնվող  աղբյուրների զարագացման համար: Ճիշտ է, ինչպես նշել է փորձագետը, այդ աղբյուրները Հայաստանի վրա շատ ավելի թանկ կնստեն, քանի ԱԷԿ և ՀԷԿ արտադրած էներգիան: Այդուհանդերձ, կիրառելով արդյունավետության բարձրացման գործիքներ, նորարարական տեխնոլոգիաներ, հնարավոր է հասնել էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման` կիրառելով արտադրման այդ տեսակները:

 

2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշում էր կայացրել` նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձման առնչությամբ: «Ռոսատոմը» և հայ փորձագետները պայմանավորվել էին աշխատել ԱԷԿ շահագուրծման ժամկետը մինչև 2026 թիվը երկարաձգելու նախագծի իրագործման ուղղությամբ: Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել 2019 թվականին: Ռուսաստանն այդ նպատակների համար 270 մլն դոլարի պետական արտահանման վարկ և 30 մլն դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
26.03.2020
RUB6.35-0.05
USD497.241.31
EUR544.336.59
GBP592.36-1.02
CAD351.265.42
JPY45.200.69
CNY70.340.24
CHF511.775.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000