Արմինֆո. Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Երևանի Պետական Համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր: Փաստաթղթի ստորագրմամբ մեկնարկեց Հայաստանում Beeline-ի մասնակցությունը Համալսարանի «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ - ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափե ծրագրին:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին ձեռք բերել կարիերայի կառուցմանը վերաբերող պրակտիկ հմտություններ, միմյանց ներկայացնել երիտասարդ մասնագետներին և գործատուներին և խթանել սոցիալական ակտիվությունը և լիդերությունը:
Պաշտոնական արարողության ավարտից հետո Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ուսանողների համար վարեց վարպետաց դաս «Հեռահաղորդակցության ոլորտի զարգացումըե թեմայով, իսկ Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը ներկայացրեց Ընկերության ռազմավարական արժեքները, տեսլականն ու այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են ուսանողներին աշխատանքի անցնելու և կարիերա զարգացնելու համար:
«Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում երիտասարդներն առանցքային տեղ են զբաղեցնում: Նման ծրագրերի իրականացման շնորհիվ մենք աջակցում ենք կրթական ոլորտի զարգացմանը և փորձում օգնել երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Ես լիովին վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կօգնենք Երևանի Պետական Համալսարանի ուսանողներին կատարելու առաջին հաջողված կարիերայի քայլերը դեպի պայծառ ապագա տանող ճանապարհինե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանն ողջունեց ուսանողներին ժամանակակից աշխատաշուկայի մարտահրավերներին պատրաստելու Համալսարանի ձգտումը, նշելով, որ Beeline-ն աշխատելով ամենա արագ զարգացող ոլորտում, միշտ պատրաստ է համալրել իր աշխատակիցների շարքերը տաղանդավոր և նպատակասլաց երիտասարդներով:
Նշենք, որ ծրագրի արդյունքում որոշ համալսարանականներ՝ մասնակցելով մրցույթ- ընտրությանը հնարավորություն կստանան աշխատանքի անցնելու Beeline-ում: