Արմինֆո. Տեղեկացնում ենք, որ 2017 թ. ապրիլի 01-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սպասարկվելու են բացառապես ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող գործառնությունները: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: