Արմինֆո. Համաշխարհայիին բանկը 1.8 մլն. երո կուղղի աշխարհագր-տեղեկատվական համակարգի (GIS) ներդրմանը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել գյուղատնտեսոթւյան վարման ճշգրիտ վերահսկողության և մոնիտորինգ տարբեր մակարդակներում: Այս մասին մարտի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատիոս Առաքելյանը:
Ըստ նրա, այդ համակարգի շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել գյուղատնտեսական հողերի ամբողջական զոնդավորում և իրական տեղեկատվություն ստանալ հողերի վիճակի մասին, այդ թվում նաև մշակութաբույսերի նույնականացման, ցանքատարածութոյւնների սահմանման և բերքի վիճակի մասին:
«Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում միջազգային կազմակերպությունների հետ, կապված GIS համակարգերի ներդրման հետ, որից հետո մենք կարող ենք որոշել գյուղատնտեսության իրական ներուժը և ավելի ճիշտ հասկանալ, թե որ ուղղությամբ է պետք շարժվել», - ասել է նախարարը, նշելով, որ GIS համակարգի մեկնարկից հետո ավելի հիմնարար կլինի ոլորտի դինամիկայի կանխատեսման դինամիկան: Նախարարն ընդգծել է, որ, որպես ստացված տեղեկատվության արդյունք կստեղծվեն գործարար ծրագրեր ֆերմերների համար, ֆերմերական տնտեսությունների զարգացման և արդյունավետության ապահովման նպատակով:
Կարևորելով համակարգը, Ի. Առաքելյանը նշել է, որ աշխատանքներն իրականացվում են մի շարք շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում նաև Բնապահպանության նախարարության, տարածքային կառավարման նախարարության, ջրային ռեսուրսների պետական կոմիտեի հետ:
RUB | 3.76 | -0.22 |
USD | 396.48 | 0.30 |
EUR | 413.13 | 1.06 |
GBP | 496.79 | 0.30 |
CAD | 275.26 | -0.17 |
JPY | 25.14 | -0.03 |
CNY | 54.32 | 0.04 |
CHF | 440.29 | -0.20 |