Երկուշաբթի, 3 Ապրիլի 2017 17:07
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2016 թվականի հունվար-փետրվար ամիսներին աճել է 10.4%

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2016 թվականի հունվար-փետրվար ամիսներին աճել է 10.4%

Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 1450.9 մլն կՎտժ, տարեկան աճը՝ 10.4%, իսկ փետրվարին արձանագրվել է 12.9% անկում, մինչև 675.3 մլն. կՎտժ:  

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2017 թվականի հունվար-փետրվարին ՋԷԿ-երը 41% ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 657.5մլն կՎտժ, ՀԷԿ-երը կրճատել են 18%՝ մինչև 251.1 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ն ավելացրել է 0.1%, մինչև 541.7 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Հաշվետու ժամանակահատվածում ​​արտադրվել է 59.2 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան աճը` 15.4%: Մյուս աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 0.6 մլն. ԿՎտժ:

Նշենք, որ 2015 թվականի ընթացքում Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր 6.2%, մինչև 7315.2 մլն կՎտժ: 2015 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 7,8%, ՀԱԷԿ-ը`14.6%, ՀԷԿ-երն ավելացրել էին 6.6%, իսկ ջերմային էներգիայի արտադրությունը կրճատվել էր 43.7%: