Արմինֆո. 2016 թվականին համախառն միջազգային պահուստներն ավելացել են 24,2%-ով` մինչև 2.204,2 մլրդ դոլար: ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով, պահուստների կառուցվածքում 1.579,4 մլրդ դոլար ԱԳԱ-ով արտաքին ակտիկվներն են, որոնք տարեկան աճել են 34,4%-ով: ԱՄՀ-ում SDR բաժինը կազմել է 3.5 մլն դոլար` մեկ տարում ավելանալով 21,8%-ով: Միայն IV եռամսկայում համախառն միջազգային պահուստներն ավելացել են 22,2%-ով, իսկ ԱՄՀ-ում SDR բաժինը` գրեթե 9 անգամ: III եռամսյակում համախառն միջազգային պահուստներն ավելացել են 12,5%-ով, իսկ ԱՄՀ-իում SDR բաժինը կրճատվել է 14 անգամ, ինչին նախորդել է համախառն միջազգային պահուստների անկում II եռամսյակում` 3,6%-ով, և ԱՄՀ-ում SDR 2,4 անգամ անկում` I եռամսյակում միջազգային պահուստների 8,4%-ով անկումից և ԱՄՀ-ում SDR բաժնի 4,8 անգամ աճից հետո:
2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին համախառն միջազգային պահուստները կրճատվել են 7,9% (2016 թվականի նույն ժամանակահատվածի 5,3% անկման դիմաց), կազմելով 2.026 մլրդ դոլար, իսկ SDR բաժինն ԱՄՀ-ում նվազել է 17,5 անգամ (2016 թվականի հունվար-փետրվարի 3 անգամ անկման դիմաց)` մինչև 0.2 մլն դոլար: Տարեկան կտրվածքով (2016 թ. նույն ժամանակահատվածում համախառն միջազգային պահուստներն ավելացել են 20,5%-ով, իսկ SDR բաժինը ԱՄՀ-ում կրճատվել է 5,5 անգամ:
2015 թվականին Հայաստանի համախառն միջազգային պահուստներն ավելացել են 19,2%-ով, մինչև 1.775 մլրդ դոլար, որոնց կառուցվածքում ԱԳԱ-ով արտաքին ակտիվներն ավելացել են 27,6%-ով , մինչև 1.175 մլրդ դոլար, իսկ SDR բաժինը ԱՄՀ-ում կրճատվել է 53,2%-ով, մինչև 2.9 մլն դոլար: 2014 թվականին համախառն միջազգային պահուստները կրճատվել են 33,9%-ով, մինչև 1.489 մլրդ դոլար, որոնց կառուցվածքում արտաքին ակտիվները կրճատվել են 42,7%-ով, մինչև 920.9 մլն դոլար, իսկ SDR բաժինը ԱՄՀ-ում ավելացել է 3,3 անգամ` մինչև 6.2 մլն դոլար:
Հայաստանի համախառն միջազգային պահուստներում բանկային ոսկու բաժինը զրոյացվել էր դեռ 2003 թվականի դեկտեմբերին: