Արմինֆո. Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2017 թ. հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 95,7%-ով՝ մինչև 3 751.4 հազար տոննա՝ մեկ տարի առաջ 48,1% աճի փոխարեն: Դրանից 2 924.3 հազար տոննա (ընդհանուր ծավալի 78%) բաժին է ընկել ավտոմոբիլային փոխադրումներին, ինչը 2,5 անգամ ավելի է մեկ տարի առաջվա ցուցանիշից: Այս մասին է ասված ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունում:
Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 1,6%-ով՝ մինչև 380.3 հազար տոննա: Օդային փոխադրումներն ավելացել են 47,1%-ով՝ մինչև 2.5 հազար տոննա: Հիմնական խողովակաշարերով ներկրվել է 444.3 հազար տոննա բնական գազ, ինչը 28,9%-ով ավելի է մեկ տարի առաջվա ցուցանիշից: Բեռնաշրջանառությունն ավելացել է 24,3%-ով՝ մինչև 886.2 մլն տոննա/կմ: Ուղևորափոխադրումները հաշվետու շրջանում կրճատվել են 6,4%-ով՝ մինչև 30111.2 հազար մարդ: Ըստ որում, ավտոմոբիլային փոխադրումները կրճատվել են 6,8%-ով՝ մինչև 27029 հազար մարդ, երկաթուղային փոխադրումները 6,9% -ով՝ մինչև 44.5 հազար մարդ, էլեկտրական տրանսպորտով փոխադրումները 5,4%-ով՝ մինչև 2 728.1 հազար մարդ: Ըստ որում, օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները, ընդհակառակը, աճել են 21,7%-ով՝ մինչև 309.6 հազար մարդ: Ուղևորաշրջանառությունը կրճատվել է 3,8%-ով՝ մինչև 379.2 մլն ուղևոր/կմ:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |