Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճի շաբաթական տեմպերը դանդաղել են 2,7%-ից մինչև 0,9%: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում բոլոր թանկարժեք մետաղների վերընթաց թրենդը պահպանվել է, բացառությամբ պլատինի, որի վեկտորն աճից փոխվել է անկման:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի ապրիլի 3-9-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19454,03 դրամ (շաբաթվա աճի դանդաղում 2.5%-ից մինչև 0,7%), արծաթինը` 280,4 դրամ (շաբաթվա աճի արագացում 1,7% մինչև 3,3%), պլատինի համար` 14899,93 դրամ (շաբաթվա դինամիկայի փոփոխությունը `2,1% աճից մինչև 0,7% անկում), պալադիումինը` 12347,31դրամ (շաբաթական աճի դանդաղում 4,6%-ից մինչև 0,3%):
![]() | 4.17 | 0.10 |
![]() | 413.45 | 11.24 |
![]() | 433.09 | 9.24 |
![]() | 498.54 | 9.57 |
![]() | 301.30 | 5.71 |
![]() | 27.59 | 0.73 |
![]() | 57.59 | 1.57 |
![]() | 448.04 | 7.99 |