Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման հաշվետվության վերաբերյալ նշել է. «2016 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց մեր կողմից մշակված ՀՀ կառավարության ծրագրին: Հաշվի առնելով, որ կարճաժամկետ միջոցառումների համար սահմանված ժամկետն ավարտվել է, և առկա է նոր միջոցառումների և գերակա խնդիրների մշակման անհրաժեշտություն՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2016 թվականի կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություն»: 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ կներկայացվի ոլորտային զարգացման 5 տարվա ծրագիր՝ մանրամասնելով առաջիկա տարվա հիմնական ուղղությունները, միջոցառումները և գերակա խնդիրները, հստակ նշելով դրանց կատարման իրատեսական ժամկետները:
Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի կարևորությունը և անհրաժեշտությունը՝ վարչապետը հանձնարարել է ոլորտային զարգացումների և իրականացված գործողությունների վերաբերյալ հանրությանը պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն։
![]() | 7.18 | -0.03 |
![]() | 454.86 | -0.13 |
![]() | 478.29 | 3.51 |
![]() | 567.07 | 8.89 |
![]() | 354.92 | 2.82 |
![]() | 35.17 | -0.01 |
![]() | 67.04 | 0.00 |
![]() | 456.87 | 3.60 |