Հինգշաբթի, 6 Ապրիլի 2017 16:57
Նաիրա Բադալյան

Հայաստանը հաստատել է միջազգային ընկերությունների ցանկը, օրգանական ապրանքների սերթիֆիկացման համար

Հայաստանը հաստատել է միջազգային ընկերությունների ցանկը, օրգանական ապրանքների սերթիֆիկացման համար

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող և իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպմանը:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, եռամյա ծրագրի հիմնական նպատակն է ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, ագրոբիզնեսներին և կոոպերատիվներին, ինչպես նաև օժանդակել  օրենսդրական բարեփոխումներին, տեղական շուկայի զարգացմանը ու արտահանման ծավալների ավելացմանը :

 

«Մենք համոզված ենք, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ: Տեսնելով այն աշխատանքը, որը դուք կատարում եք փոքր ու միջին օրգանական գյուղատնտեսության զարգացման համար, մենք ուզում ենք ձեզ հետ քննարկել մեկ այլ, ավելի հավակնոտ ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու համար: Եթե մենք կարողանանք գտնել օրգանական արտադրանքի իրացման համար շուկա և ապահովել ծավալ, ապա կարող ենք միասին ծրագիր մշակել` ներգրավելով  տեղական մասնավոր և եվրոպական ավելի մեծ ներդրումներ, ինչպես նաև  պետության աջակցություն կամ սուբսիդավորում իրականացնել»,-նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 

Նախարարը նաև ընդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության  պատրաստակամությունը ծրագրի մշակման նպատակով սեղմ ժամկետում ստեղծել աշխատանքային խումբ և կազմել համատեղմիջոցառումների ժամանակացույց:

 

Հանդիպման ընթացքում ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դեյվիդ Մուկենհուբերն արձանագրել է  ծրագրի առաջին փուլի հաջող իրականացումը, որի արդյունքում այժմ  46 ֆերմեր և արտադրող  անցում են կատարում դեպի օրգանական գյուղատնտեսություն: Ծրագրի երկրորդ փուլի աշխատանքն ուղղված կլինի այդ օրգանական արտադրանքի հաջող իրացմանը  և շուկայավարմանը:

 

Ծրագրի շրջանակում ֆերմերներին օժանդակելու նպատակով նախատեսվում է օրգանական գյուղատնտեսության աջակցման կառույցների վերապատրաստում, կրթական հաստատություններինօրգանական գյուղատնտեսության վերաբերյալ ուսումնական ծրագրերի տրամադրում և աջակցություն ժամանակակից ձեռնարկների մշակման հարցում:-

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
24.09.2020
RUB6.28-0.08
USD485.32-0.10
EUR565.06-3.56
GBP618.490.36
CAD362.13-2.35
JPY46.06-0.18
CNY71.34-0.06
CHF524.33-3.70



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000