Արմինֆո. Հայաստանում, հեռահաղորդակցության հասույթը 2017 թվականի հունվար-փետրվարին տարեկան կտրվածքով նվազել է7,2%, նախորդ տարվա 2.9% համեմատ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս գերիշխող սեգմենտի անկումը 6.5% կրճատել է ամբողջ ոլորտի հասույթը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, նախորդ տարվա 3,5% անկման համեմատ:
Ըստ աղբյուրի, կապի ոլորտի ընդհանուր հասույթը 2017-ի հունվար-փետրվարին կազմել է 21.9 մլրդ. դրամ, որի 61.5% -ը կամ 20.8 մլրդ դրամը բաժին է ընկնում հեռահաղորդակցության հատվածին: Հեռուստատեսային ընկերությունների հասույթը կազմել 771.6 մլն դրամ, տարեկան աճը`10.2% (նախորդ տարվանը`19,3%), իսկ ռադիոընկերութոյւնների հասույթը`319.4 մլն դրամ, տարեկան աճը`5,3% (նախորդ տարվանը` 6.2%):
Միայն 2017-ի փետրվարին հեռուստատեսության և ռադիո ընկերությունների հասույթը համապատասխանաբար կազմել է`19.1% և 1.3%, ընդ որում, հեռահաղորդակցության հատվածի 10% անկումը ողջ ոլորտի դինամիկան պահվեց 4,8% վայրընթաց տրենդում, նախորդ տարվա 5% համեմատ: Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ, փետրվարին, հեռահաղորդակցության ոլորտի հասույթը կրճատվել էր 5.7%, միևնույն ժամանակ, հեռուստաընկերութոյւնների հասույթն աճել էր 14.6%, իսկ ռադիոընկերություններինը` 3,6%:
Նշենք, որ 2016 թվականին կապի ոլորտի հասույթը նվազել է 9.5%, մինչև 151.8 մլրդ դրամ, որից ավելի քան 143 մլրդ.դրամը կազմել է հեռահաղորդակցության հատվածի մասնաբաժինը, տարեկան անկումը`21,5%: Ընդ որում, հեռուստա և ռադիո ընկերությունների հասույթն նվազել էր 4,2-4,8%, մինչև 6,5-2,3 մլրդ.դրամ: