Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը, առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, արժութային բաղադրիչը շարունակում է գերակշռել, 2017 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմելով 63.9% կամ 1 443 տրլ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 9,3%:
Ընդ որում, դրամային վարկավորման մասնաբաժինը կազմել է 36.1% կամ 816.5 մլրդ. դրամ, բացարձակ արժեքի տարեկան աճը`25,7%: Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկային վարկավորման ընդհանուր ծավալը 2017-ի մարտին տարեկան կտրվածքով աճել է 12.6%, մինչև 2 398 տրլն. դրամ: Իսկ առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով ավելացել են 14.7%, կազմելով 2.260 տրլն. դրամ:
Երկարաձգված և ժամկետանց վարկերի մասնաբաժինը 2017 թվականի մարտի 1-ին համապատասխանաբար կազմել են`4.35% և 1.4% (նախորդ տարի` 5.35% և 2.13%): Հայաստանի բանկերում ժամակետանց վարկերի ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել են 25,9%, մարտի 1-ին կազմելով 33.6 մլրդ դրամ: Իսկ երկարաձգված վարկերի ծավալը նվազել է 8.3%, մինչև 104,3 մլրդ դրամ: Ընդ որում, ինչպես երկարաձգված, այնպես էլ ժամկետանց վարկերի ծավալներում գերակշռում են երկարաժամկետ վարկերը:
Ըստ վիճակագրական տվյալների, ՀՀ դրամով միջին տոկոսադրույքը 2017 թվականի փետրվարին կազմել է 16.27%, նախորդ տարվա 19.18% փոխարեն: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 28.02.2017թ. դրությամբ կազմել է 486,70 դրամ / $ 1).
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |