Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին ոսկու/ ոսկյա զարդերի գրավադրմամբ շահավետ պայմաններով ստանալ վարկեր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մինչև 20.07.2017թ., ձևակերպելով ոսկու գրավադրմամբ վարկը ՎՏԲ-Հայաստան Բանկում, դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդները, կկարողանան վարկն ստանալ ոսկու գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով: ՀՀ դրամով վարկերի տոկոսադրույքները` սկսած 16.5%-ից, իակ ԱՄՆ դոլարով`9.5%-ից:
Վարկը տրամադրվում է 5 տարի ժամկետով, իսկ վարկի մարման եղանակն ընտրում է հաճախորդը: Վարկ ստանալու համար անհրաժեշտ է Բանկ ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ`անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ /կամ, վերջինի բացակայության դեպքում, տեղեկանք:
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում, իսկ վարկի ձևակերպումը կատարվում է տեղում: Գործում են նաև արտոնյալ պայմաններ, մաասնավորապես, այլ բանկերից ոսկու գրավադրմամբ վարկերի գնման դեպքում: Ոսկու գրավադրմամբ վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ, այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերից որևէ մեկը, www.vtb.am հղումով, կամ զանգահարել Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻՆֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկավորման ծավալով գտնվում է առաջատարների եռյակում, արձանագրելով 78.01 մլրդ դրամի ծավալ: Բանկի վարկային ընդհանուր պորտֆելում մանրածախի մասնաբաժինը կազմել է ավելի քան 47%: Իսկ համակարգի մանրածախ վարկավորման ընդհանուր ծավալում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմել է շուկայի 11%-ը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ, իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: