Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գտնում է, որ բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմ: Այդ մասին նա հայտարարել է ՀՀ կառավարությունում խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում քննարկվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունավետությանը վերաբերող հարցեր:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Սևան ազգային պարկե ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը զեկուցել են «Սևան ազգային պարկիե գործունեության վերաբերյալ, ներկայացրել կառավարման, տնտեսական, բնապահպանական, քաղաքաշինական և հողօգտագործման տեսանկյունից գույքագրված խնդիրները:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է «Սևան ազգային պարկիե գործունեության արդյունավետության բարձրացումը և հանձնարարել առաջարկություններ ներկայացնել այն զարգացնելու, շահույթ հետապնդող կառույցի վերածելու վերաբերյալ: «Բոլոր անօրինականությունների մասով շատ կոշտ պետք է կիրառել պետական մեխանիզմը: Բոլոր ավելորդ բաներից մաքրում, վերջացնում եք և կոնպցեպցիա եք մշակում՝ ինչպես ենք այդ տարածքն աշխուժացնում ու փող աշխատում», - ասել է կառավարության ղեկավարը:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |