Արմինֆո. Ապրիլի 10-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության աշխատակազմի կողմից հայտարարված «Արցախգազ» ՓԲԸ մասնավորեցման մրցույթը, որը վարում էր կառավարության աշխատակազմի պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Գագիկ Իսրայելյանը:
Մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողով է ներկայացվել մեկ հայտ՝ «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ կողմից, որն էլ մրցույթի արդյունքում ճանաչվել է հաղթող:
Ընկերության լիազոր ներկայացուցիչ Աշոտ Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է մրցույթի պահանջներին ու պայմաններին համապատասխան առաջարկություններ ու տվյալներ, համաձայն որոնց՝ ընկերությունը պարտավորվում է «Արցախգազ» ընկերությունում 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ 505 մլն դրամի ներդրում, աշխատավարձի ֆոնդը չկրճատել ու նվազագույն աշխատավարձը հասցնել 75 հազար դրամի, առաջիկա երեք տարվա մեջ սակագները չբարձրացնել և այլն:
Մրցույթի ավարտին հանձնաժողովի անդամները շնորհավորել են «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ ներկայացուցիչներին և հաջողություններ մաղթել ընկերությանը՝ հանրապետության համար կարևոր նշանակության բնագավառներից մեկի զարգացման ապահովման գործում:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |