Արմինֆո. Հայ արտահանողների հանդեպ պարտավորությունների կատարման առումով ամենաբարեխիղճն էին ԱՄՆ, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ընկերությունները: Այս մասին ապրիլի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը: «Դրանք ամենազարգացած երմրներն են, բայց համաձայն մեր վիճակագրության, որքան էլ անտրամաբանական է հնչում, հենց այդ երկրների ընկերություններն էին ամենաանբարեխիղճը»,-ընդգծել է նա:
Այս առումով նա պարզաբանել է, որ 2016 թվականին ընկերությունն արձանագրել է Հայաստանի ալկոհոլային խմիչքներ և սննդամթերք արտահանողների հանդեպ վճարային պարտավորությունների չկատարման 4 դեպք: «Ընդհանուր առմամբ, պարտքի ընդհանուր գումարը, որը մենք 100% վերադարձրել ենք, կազմել է մոտ 600 մլն.դրամ»,-ասել է նա:
Աբգարյանը նշել է, որ օտարերկրյա պատվիտատուների հետ պայմանավորվածություններիձեռքբերման անհնարինության դեպքում հատուցումը կազմում է մինչև 95%, այդ թվում`միայն 10%-ն ընկերության կապիտալից: Մնացած ծավալները փակվում են շվեյցարական ապահովագրական ընկերության հետ պայմանավորվածությունների շրջանակներում, ռիսկերի վերաապահովագրության պայմանագրերով:
2016 թվականին գործակալության պորտֆելը կազմեց 3 մլրդ.դրամ: Եթե 2015-ին Ռուսաստանին էին բաժին ընկնում բոլոր արտահանումային մատակարարումները, ապա այս տարվա արտահանումային ուղղություններում արդեն նշվում են`ԱՄՆ, Գերմանիան, Չեխիան, Իտալիան»,-եզրափակել է նա:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունե ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում: Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար: Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է: