Արմինֆո. Հայաստանի առևտրային բանկերն սկսել են մեծ հետաքրքրություն ցուցաբերել ՀԱԱԳ հանդեպ: Այս մասին ապրիլի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը:
«Եթե նախկինում մենք բանկերին դիմում էինք, խնդրելով քննարկել գործակալության հետ համագործակցության հնարավորությունները, ապա այժմ իրավիճակը շատ է փոխվել, բանկերի ինստիտուցիոնալ վստահությունը մեր հանդեպ աճել է, անցյալ տարի գործընկեր-բանկերի թիվը 1-ից հասավ 8-ի»,-նշել է Աբգարյանը: Նրա կարծիքով, այս միտումը լիովին տրամաբանական է, քանի որ բանկերը մոտիվացված են մյուս ֆինանսական կառույցների հետ ՀԱԱԳ-ի պայմանագիր կնքելու մեջ, ինչպես նաև շրջանառություններն ավելացնելու առումով:
Նրա խոսքով, սկզբում համագործակցել սկսում են առևտրի ֆինանսավորման ոլորտում ակտիվ բանկերը, իսկ հետագայում` մյուսները: Բանկերի փուլայի ներգրավումը ՀԱԱԳ հետ համագործակցությանը նա պայմանավորում է կրեդիտորների բնական ցանկությունով`100% ռիսկերը «կախել» Գործակալության վրա: «Բնական է, որ դա անհնար է, քանի որ ցանկացած ապահովագրական պրոդուկտ պետք է լինի տրամաբանական և չի կարող ծածկել այն ռիսկերը, որոնք չեն բխում արտահանման պայմանագրի կանխամտածված խախտումից»,-ասել է նա: Միևնույն ժամանակ, Աբգարյանն ընդգծել է. «Երբ անշարժ գույքի շուկան այնքան էլ իրացվելի չէ, իսկ կանխատեսումները ոչ միանշանակ ու տատանվող, կրեդիտորի մոտ գտնվող ապահովագրական պոլիսի դերը, որպես առաջնային ապահովման, բարձրանում է: Իսկ բանկերը դա հասկանում են»:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունե ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում: Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար: Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է: