Արմինֆո. Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հանդիպել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ղրղըզստանի նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանն Աթամբաևին տեղեկացրել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի նախապատրաստական միջոցառումների մասին, որը կընթանա Բիշքեկում` Ղրղըզստանի նախագահությամբ:
Աթամբաևն ու Սարգսյանը քննարկել են առաջիկա նիստի օրակարգը, որի ընթացքում ԵԱՏՄ երկրների ղեկավարները կքննարկեն հետագա տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերը, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ասպեկտները:
Քննարկվել են նաև ԵԱՏՄ գորկծունեության ընթացիկ տարվա ծրագրորն այն համատեքստում, որ Ղրղըզստանի նախագահի առաջարկությամբ 2017 թվականը նվիրված կլինի եվրասիական տարածությունում բիզնեսի զարգացման համար լավագույն պայմանների ստեղծմանը:
![]() | 5.53 | -0.06 |
![]() | 395.90 | 0.02 |
![]() | 425.39 | 1.28 |
![]() | 478.76 | 3.90 |
![]() | 295.98 | 0.99 |
![]() | 30.27 | 0.27 |
![]() | 58.43 | 0.18 |
![]() | 430.65 | 3.23 |