Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 12:20
Ալեքսանդր Ավանեսով

FAST հիմնադրամը մտադիր է 250 մլն դոլար ներգրավել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման գործում

FAST հիմնադրամը մտադիր է 250 մլն դոլար ներգրավել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման գործում

Արմինֆո. FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամը հայտարարել է Խորհրդատվական խորհրդի ձեւավորման եւ գործող գործադիր տնօրենի նշանակման մասին:

Առաջին անգամ FAST-ի ստեղծման մտադրության մասին 2016 թ. հուլիսին խոսել էր սոցիալական ներդրող եւ գործարար, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, նշելով, որ հիմնադրամն ուղղված է լինելու «Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն եւ հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն»։

FAST հիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը՝ IDeA հիմնադրամի անունից, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը՝ «Այբ» եւ «Լույս» հիմնադրամների անունից, բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտի գործարար Արթուր Ալավերդյանը: Ստեղծվել է Հոգաբարձուների խորհուրդը, որն ունի հինգ անդամ՝ ներառյալ հիմնադիրները: Խորհրդի նախագահ է ընտրվել Արթուր Ալավերդյանը:

Ներկա դրությամբ FAST-ի Խորհրդատվական խորհրդին անդամակցելու համաձայնություն են տվել․ Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն,  2000-2016 թթ-ին Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի գլխավոր դասախոս, իսկ ներկայում՝ ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանը (ԱՄՆ), Իլինոյսի համալսարանի ճարտարագիտության եւ մեխանիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը (ԱՄՆ), ABBYY  ընկերությունների խմբի հիմնադիր եւ Տնօրենների խորհրդի անդամ Դավիթ Յանը (ԱՄՆ, Ռուսաստան), առողջության ոլորտում գլոբալ ինովացիաների ինստիտուտի տնօրեն Լորդ Դենհեմ Արա Դարզին (Մեծ Բրիտանիա), Alcatel-ի եւ Total SA նախկին գործադիր տնօրեն Սերժ Չուրուկը (Ֆրանսիա), Համբուրգի Տեխնիկական համալսարանի նախագահ Կարապետ Անդրանիկյանը (Գերմանիա), Մոսկվայի Ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միխայիլ Պողոսյանը (Ռուսաստան), Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում Գ.Ն. Ֆլյորովի անվան Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ եւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը (Ռուսաստան), McKinsey and Company-ի կառավարիչ գործընկեր Անդրե Անդոնյանը (Ճապոնիա), ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը (Հայաստան), PicsArt ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանը (Հայաստան, ԱՄՆ), Հայաստանում ամենաբարձր գիտաչափական ցուցանիշ (h-index) ունեցող գիտնական, Գիտության պետական կոմիտեի փոխնախագահ, ֆիզ․­­—մաթ․ գիտությունների թեկնածու Վարդան Սահակյանը (Հայաստան): Խորհրդի կազմը կարող է լրացվել նոր անդամներով:

Խորհրդատվական խորհուրդը գլխավորել է Նուբար Աֆեյանը, ով ասել է. «Հայաստանի ապագան մեծ մասամբ կախված է նորարարական մոտեցում դրսեւորելու եւ գլոբալ շուկաներում մրցունակ ապրանքներ եւ ծառայություններ ստեղծելու երկրի ընդունակությունից: FAST-ը այդ ներուժը տեսանելի ապագայում իրականություն դարձնելու կատալիզատոր է լինելու»:

«FAST հիմնադրամի հիմնական առաքելությունը լինելու է Հայաստանի ներսում եւ երկրից դուրս ինտելեկտուալ ուժերի միավորումը, եւ դրանց ուղղորդումն առավել արդիական խնդիրների լուծման համար, որոնք կորոշեն երկրի գիտատեխնիկական առաջընթացը», - մեկնաբանել է Յուրի Հովհաննիսյանը:

«Խորհրդային ժամանակ Հայաստանը եղել է մեծ երկրի գիտական եւ տեխնոլոգիական նորարարությունների բացարձակ առաջատարը: Հուսով եմ, որ FAST–ը թույլ կտա Հայաստանին վերադարձնել իր դիրքերը մի շարք ուղղություններում, ինչպես նաեւ կրթության եւ ակադեմիական հետազոտությունների ոլորտում: Եվ այս անգամ մենք հանդես կգանք որպես առաջատարներ գլոբալ մակարդակում ՝ նախկին ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս», - ասել է Նաիրա Հովակիմյանը:

«FAST-ի մեկնարկը հիանալի իրադարձություն է Հայաստանի համար: Մեր հասարակությունը ամեն օր նոր մարտահրավերների է բախվում մի շարք ոլորտներում, եւ, Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության հարթակ ստեղծելով, մենք կարող ենք պահպանել մեր առաջատար դիրքերը նորարար տեխնոլոգիաների ոլորտում», - ասել է Լորդ Արա Դարզին:

FAST-ի գործադիր տնօրեն է նշանակվել ձեռնարկատեր, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը: 1999 թ. Լոս Անջելեսում նրա կողմից ստեղծած Athgo ոչ առեւտրային կազմակերպությունն աշխարհի առաջատար ձեռնարկատիրական հարթակներից է եւ ունի ՄԱԿ-ի՝ Տնտեսական եւ Սոցիալական հարցերով Խորհրդի խորհրդատուի կարգավիճակ: Նրա կառավարմամբ Athgo-ն նպաստել է Եվրոպայում եւ Աֆրիկայում նորարարական էկոհամակարգերի զարգացմանը. շուրջ 10 000 երիտասարդ նորարարներ, ձեռներեցներ եւ ուսանողներ 80 երկրներից աջակցություն են ստացել, այդ թվում՝ ֆինանսական, իրենց նախագծերն ու նախաձեռնություններն իրականացնելու համար:

«Աշխարհում այսօր աննախադեպ տեխնոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում: FAST-ը ստեղծվում է իր հիմնադիրների տեսլականի, ինչպես նաեւ  Հայաստանի եւ ողջ աշխարհի հայերի պատմական գիտական ձեռքբերումների շնորհիվ: Գլոբալ ռեսուրսների հասանելիությունը կարող է Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար գիտական եւ բաց նորարարական հանգույցներից մեկը: Ես պատկերացնում եմ մի աշխարհ, որում Հայաստանը տեխնոլոգիական միտումների թելադրողը կլինի տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս: Ոգեւորված եմ, որ այս նախաձեռնության իրականացմանը մասնակցելու հնարավորություն ունեմ», - հայտարարել է Արմեն Օրուջյանը:

FAST-ի ստեղծման մասին հայտարարությանը հետեւած 9 ամիսների ընթացքում հիմնադիրները մի շարք արդյունավետ քննարկումներ են ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում՝ գիտնականների, ներդրողների եւ ձեռնարկատերերի մասնակցությամբ: Երեւանյան թիմը տվյալների շտեմարան է հավաքել, որը ներառում է շուրջ 5000 գիտնականներ եւ ինժեներներ Հայաստանից ու Սփյուռքից: Նրանցից ավելի քան 120-ը իրենց ավանդն են ունեցել FAST նախաձեռնության քննարկման մեջ: Նախապատրաստական աշխատանքներում կարեւոր ներդրում են ունեցել նաեւ Համահայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (AGBU), Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Synopsis-ը, NSF-ն, National Instruments-ը եւ ավելի քան 100 անձինք, ովքեր կարեւոր եւ գնահատելի առաջարկություններ են ներկայացրել:

«Մեր գլխավոր նպատակն է միավորել պետությունն ու մասնավոր հատվածը, լայն հասարակությունն ու էլիտան, Հայաստանի քաղաքացիներին ու Սփյուռքը, մեր արտասահմանյան գործընկերներին, նվիրատուներին ու միջազգային կազմակերպություններին, որպեսզի միացյալ ուժերով պայմաններ եւ մեխանիզմներ ստեղծենք Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու համար», - հայտարարել է Ռուբեն Վարդանյանը:

«Մենք ցանկանում ենք արագացնել Հայաստանում գիտատարողունակ ստարտափերի համար նորարական էկոհամակարգի ստեղծումը, նպաստել գիտության առեւտրայնացմանը, առավելագույնս օգտագործելով լոկալ եւ գլոբալ գիտական, ինժեներական եւ գործարար հանրության ներուժը:  FAST-ի հիմնական նպատակն է երկկողմանի ճանապարհ կառուցել հայկական գիտության եւ գլոբալ բիզնեսի միջեւ», - նշել է Արթուր Ալավերդյանը:

FAST-ը մտադիր է հարթակ դառնալ Հայաստանում ՏՏ, համակարգչային գիտությունների, արհեստական ինտելեկտի, բարձր տեխնոլոգիական նյութերի, վերականգնվող էներգետիկայի, ռոբոտիկայի, կենսատեխնոլոգիաների, առաջատար ինժեներական եւ արտադրական տեխնոլոգիաների ոլորտում տեխնոլոգիական ճեղքման համար: Հիմնադրամը կկենտրոնանա 4 ուղղությունների վրա՝ կրթություն, հետազոտություններ, ստարտափեր եւ արտադրություն: Յուրաքանչյուր ուղղության համար ձեւավորվելու է Փորձագիտական խորհուրդ:

FAST-ի երեք գլխավոր գործառույթներն են՝ լինել տեխնոլոգիական զարգացման կատալիզատոր, կենտրոնացնել եւ համակարգել ջանքերը: Ընդ որում FAST-ը աշխատելու է բաց հարթակի սկզբունքով, որը պատրաստ է լինելու զարգացնել գործընկերային հարաբերություններ Հայաստանում եւ երկրից դուրս գործող մասնավոր, պետական, հասարակական եւ գիտական կազմակերպությունների հետ: Կազմակերպչական առումով FAST-ը գործելու է որպես հիմնադրամների հիմնադրամ, ինքնին չհետապնդելով առեւտրային նպատակներ: Նախաձեռնության սահմաններում ստեղծվելու են առեւտրային վենչուրային հիմնադրամներ եւ այլ կառույցներ:

FAST-ի զարգացման համար նախնական ֆինանսավորման ծավալը կկազմի մինչեւ 15 մլն ԱՄՆ դոլար: Հիմնադիրները միջոցների ներգրավման գլոբալ արշավ կնախաձեռնեն՝ հինգ տարվա ընթացքում մինչեւ 250 մլն դոլար ներգրավվելու համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՊԵԿ-ը վերահսկողություն կսահմանի անշարժ գույքի վարձակալության շուկայումՊԵԿ-ը վերահսկողություն կսահմանի անշարժ գույքի վարձակալության շուկայում
2025 թվականից պետությունը շրջանառության հարկի ռեժիմով աշխատող բիզնեսին կպարտավորեցնի փաստաթղթավորել կատարված բոլոր գործարքները2025 թվականից պետությունը շրջանառության հարկի ռեժիմով աշխատող բիզնեսին կպարտավորեցնի փաստաթղթավորել կատարված բոլոր գործարքները
Էկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՀ-ն քննարկել են Հայաստանում կորպորատիվ կառավարման նոր օրենսգրքի ընդունման հնարավորություններըԷկոնոմիկայի նախարարությունը և ԱՄՀ-ն քննարկել են Հայաստանում կորպորատիվ կառավարման նոր օրենսգրքի ընդունման հնարավորությունները
Կառավարությունում քննարկվել են 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և բյուջետային շրջանակըԿառավարությունում քննարկվել են 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և բյուջետային շրջանակը
Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներինTeam Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին
ՊԵԿ նախագահը մաքսային եկամուտների նվազում է կանխատեսում՝ միջազգային հակառուսական պատժամիջոցների պատճառովՊԵԿ նախագահը մաքսային եկամուտների նվազում է կանխատեսում՝ միջազգային հակառուսական պատժամիջոցների պատճառով
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 10.4 տոկոսՀայաստանում տնտեսական ակտիվության աճը հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 10.4 տոկոս
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-օգոստոսին նվազել է՝ 105,1% - ից մինչեւ 100,9%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-օգոստոսին նվազել է՝ 105,1% - ից մինչեւ 100,9%
Հայաստանը ԵԱԶԲ-ի հետ լրացուցիչ համաձայնագիր կստորագրի Հայաստանը ԵԱԶԲ-ի հետ լրացուցիչ համաձայնագիր կստորագրի "Աշխատանքի էլեկտրոնային բորսա" ծրագրի ֆինանսավորման շուրջ
2023 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի պետական գանձարան մուտքագրվել  է 14.5% - ով ավելի  հարկեր, քան 2022-ի նույն ժամանակահատվածում2023 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի պետական գանձարան մուտքագրվել  է 14.5% - ով ավելի  հարկեր, քան 2022-ի նույն ժամանակահատվածում
"Պոբեդա" ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Սոչի-Գյումրի-Սոչի ուղղությամբ
Էկոնոմիկայի նախարար. Մինչև տարեվերջ ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների հարաբերակցությունը կգերազանցի 2021 և 2022 թվականների ցուցանիշներըԷկոնոմիկայի նախարար. Մինչև տարեվերջ ՀՆԱ-ի նկատմամբ ներդրումների հարաբերակցությունը կգերազանցի 2021 և 2022 թվականների ցուցանիշները
Վահան Քերոբյանը հայտարարել է ԱՄԷ-ի հետ ստորագրվելիք մի շարք համաձայնագրերի մասինՎահան Քերոբյանը հայտարարել է ԱՄԷ-ի հետ ստորագրվելիք մի շարք համաձայնագրերի մասին
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը սկսել է դանդաղորեն աճելՀայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը սկսել է դանդաղորեն աճել
Երևանում բացվել է Երևանում բացվել է "Արմենիա էքսպո-2023" առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը
Էկոնոմիկայի նախարարությունն աշխատանքային կապեր է հաստատում Գերմանիայի ՓՄՁ ասոցիացիայի հետԷկոնոմիկայի նախարարությունն աշխատանքային կապեր է հաստատում Գերմանիայի ՓՄՁ ասոցիացիայի հետ
Հայաստանի պետական պարտքը հասել է 11,4 մլրդ դոլարի, եւ սա սահմանը չէ. աճը շարունակվում էՀայաստանի պետական պարտքը հասել է 11,4 մլրդ դոլարի, եւ սա սահմանը չէ. աճը շարունակվում է
Կոնվերս Բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2023-ի աշնանըԿոնվերս Բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2023-ի աշնանը
Հայաստանը նախատեսում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը երկարաձգել էլեկտրամոբիլների ներկման համար սահմանված ԱԱՀ-ի արտոնությունըՀայաստանը նախատեսում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը երկարաձգել էլեկտրամոբիլների ներկման համար սահմանված ԱԱՀ-ի արտոնությունը
Երևանում մեկնարկել է հայ-կորեական տնտեսական համագործակցության առաջին համաժողովըԵրևանում մեկնարկել է հայ-կորեական տնտեսական համագործակցության առաջին համաժողովը
Հայաստանում թոշակառուների և 10% հետվճարի ծրագրով նպաստառուների անկանխիկ գնումները հասել են 43,2 մլրդ դրամիՀայաստանում թոշակառուների և 10% հետվճարի ծրագրով նպաստառուների անկանխիկ գնումները հասել են 43,2 մլրդ դրամի
Բաղդադում ավարտվել է հայ-իրաքյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստըԲաղդադում ավարտվել է հայ-իրաքյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը
Երևանի բժշկական համալսարանի երկու շենքերը կվաճառվեն աճուրդովԵրևանի բժշկական համալսարանի երկու շենքերը կվաճառվեն աճուրդով
Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը․ IDBankԻ՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը․ IDBank
Նիկոլ Փաշինյան. մեզ համար անընդունելի է Հայաստանի նկատմամբ հարկային և մաքսային պարտավորությունների չկատարումըՆիկոլ Փաշինյան. մեզ համար անընդունելի է Հայաստանի նկատմամբ հարկային և մաքսային պարտավորությունների չկատարումը
Հայաստանի ԿԲ-ը և ԱՄՀ-ըն քննարկել են դրամավարկային քաղաքականության նոր մոտեցումների ներդնումըՀայաստանի ԿԲ-ը և ԱՄՀ-ըն քննարկել են դրամավարկային քաղաքականության նոր մոտեցումների ներդնումը
Երևանյան լճի վրա լողացող արևային ֆոտովոլտային կայան են բացելԵրևանյան լճի վրա լողացող արևային ֆոտովոլտային կայան են բացել
IFC-ի համագործակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի հետ կարևոր է լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից. փոխվարչապետIFC-ի համագործակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի հետ կարևոր է լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից. փոխվարչապետ
Tech Week-ն այս տարի կընթանա ՎանաձորումTech Week-ն այս տարի կընթանա Վանաձորում
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների ամենամյա համաժողովինՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների հարկային մարմինների ամենամյա համաժողովին
Արա Ավագյանը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան ԲանկըԱրա Ավագյանը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան Բանկը
JAC մեքենաներ՝ լիզինգի բացառիկ պայմաններովJAC մեքենաներ՝ լիզինգի բացառիկ պայմաններով
Վահե Դավթյան. Վահե Դավթյան. "Մերձավորարևելյան միջանցքն" ավելի է հետ մղում, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" գործարկման հեռանկարը
ԿԲ-ն բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի 2023 թվականի կանխատեսումը՝ նախկին 6,9%-ից մինչեւ 7,2%ԿԲ-ն բարելավել է Հայաստանի ՀՆԱ աճի 2023 թվականի կանխատեսումը՝ նախկին 6,9%-ից մինչեւ 7,2%
5 iPhone 15 Կոնվերս Բանկի հաճախորդներին5 iPhone 15 Կոնվերս Բանկի հաճախորդներին
ՊԵԿ-ը նախատեսում է իրավական հիմքեր ստեղծել փոստային կապով ներկրվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համարՊԵԿ-ը նախատեսում է իրավական հիմքեր ստեղծել փոստային կապով ներկրվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համար
Հայաստանի ԿԲ-ն այս անգամ ավելի նկատելիորեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10,25%-ից մինչեւ 9,75%Հայաստանի ԿԲ-ն այս անգամ ավելի նկատելիորեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10,25%-ից մինչեւ 9,75%
Հայաստանն ու Իրանը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում. ՊԵԿՀայաստանն ու Իրանը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում. ՊԵԿ
Abu Dhabi Ferrari World ողջ ընտանիքով. Կոնվերս Բանկն արշավ է մեկնարկելAbu Dhabi Ferrari World ողջ ընտանիքով. Կոնվերս Բանկն արշավ է մեկնարկել
Ավելի շատ աշխատատեղ IDBank-ի Գյումրիի զանգերի կենտրոնումԱվելի շատ աշխատատեղ IDBank-ի Գյումրիի զանգերի կենտրոնում
Փորձագետ. Հայաստանին սպառնում է կարգավիճակի էական նվազում՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիրՓորձագետ. Հայաստանին սպառնում է կարգավիճակի էական նվազում՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր
Հայաստանում գնանկումը շատ չնչին է՝ սննդամթերքի զուսպ էժանացման եւ թանկացող ծառայությունների պատճառովՀայաստանում գնանկումը շատ չնչին է՝ սննդամթերքի զուսպ էժանացման եւ թանկացող ծառայությունների պատճառով
Ձեր բիզնեսը՝ մեր լուծումները․ IDBank-ի SoftPOS հավելվածը՝ Ձեր վաճառքի գործիքՁեր բիզնեսը՝ մեր լուծումները․ IDBank-ի SoftPOS հավելվածը՝ Ձեր վաճառքի գործիք
Վահան Քերոբյան. Հայաստանում առաջին 3 զբոսաշրջային կլաստերները կստեղծվեն Արենիում, Գյումրիում և ԴիլիջանումՎահան Քերոբյան. Հայաստանում առաջին 3 զբոսաշրջային կլաստերները կստեղծվեն Արենիում, Գյումրիում և Դիլիջանում
IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 5 մլն դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումըIDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 5 մլն դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումը
Հայաստանում մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները կներգրավվեն աշխատուժի պատրաստման եւ դրա հետագա աշխատանքի տեղավորման գործումՀայաստանում մասնավոր ընկերություններն ու կազմակերպությունները կներգրավվեն աշխատուժի պատրաստման եւ դրա հետագա աշխատանքի տեղավորման գործում
Հարավկորեական SK Group խոշոր հոլդինգը հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբՀարավկորեական SK Group խոշոր հոլդինգը հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ
Առաջիկա օրերին Երևանում կանցկացվի հայ-էմիրաթական գործարար համաժողով. ԱԳՆԱռաջիկա օրերին Երևանում կանցկացվի հայ-էմիրաթական գործարար համաժողով. ԱԳՆ
Կվերականգնվի Արաքս գետի հայկական կողմի ողողված պատնեշըԿվերականգնվի Արաքս գետի հայկական կողմի ողողված պատնեշը
Վահան Քերոբյանը՝ Wildberries-ին առնչվող իրավիճակի մասին. մենք ուսումնասիրում ենք իրավիճակը՝  Հասկանալու համար, թե արդյոք կան խախտումներ, որոնք խաթարում են մրցակցությունըՎահան Քերոբյանը՝ Wildberries-ին առնչվող իրավիճակի մասին. մենք ուսումնասիրում ենք իրավիճակը՝ Հասկանալու համար, թե արդյոք կան խախտումներ, որոնք խաթարում են մրցակցությունը
Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել, սակայն, այժմ՝ արդեն նաև արտաքին պարտքի հաշվինՀայաստանի պետական պարտքը շարունակում է աճել, սակայն, այժմ՝ արդեն նաև արտաքին պարտքի հաշվին
Համաշխարհային բանկն Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացրել է Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրըՀամաշխարհային բանկն Էկոնոմիկայի նախարարությունում ներկայացրել է Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների կատարելագործման ծրագիրը
Գոռ Ավետիսյան. Մինչև տարեվերջ կավարտվեն Տրանշ-3 ճանապարհահատվածի ասֆալտապատման տեղադրման աշխատանքներըԳոռ Ավետիսյան. Մինչև տարեվերջ կավարտվեն Տրանշ-3 ճանապարհահատվածի ասֆալտապատման տեղադրման աշխատանքները
ՀՖՖ-ն և IDBank-ը կշարունակեն համագործակցությունը ևս 1 տարովՀՖՖ-ն և IDBank-ը կշարունակեն համագործակցությունը ևս 1 տարով
Իշխանությունները խաղող մթերող ընկերություններին աջակցման նոր միջոցներ կառաջարկենԻշխանությունները խաղող մթերող ընկերություններին աջակցման նոր միջոցներ կառաջարկեն
"Հայփոստի" շենքը կվաճառվի "Ռենշին" ընկերությանը
8 ամսում Հայաստան է այցելել 1.59 մլն զբոսաշրջիկ8 ամսում Հայաստան է այցելել 1.59 մլն զբոսաշրջիկ
Ջիհադ Ազուր. Բուռն աճի պայմաններում կարևոր է խուսափել տնտեսության գերտաքացումից, զսպել գնաճը և ամրապնդել անբարենպաստ ցնցումներին դիմակայելու ունակությունըՋիհադ Ազուր. Բուռն աճի պայմաններում կարևոր է խուսափել տնտեսության գերտաքացումից, զսպել գնաճը և ամրապնդել անբարենպաստ ցնցումներին դիմակայելու ունակությունը
Իդրամը բոլորի համար է․ կոմերցիոն տնօրեն Գրիգորի ՅոլյանԻդրամը բոլորի համար է․ կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյան
ՎԶԵԲ-ը և ԵՄ-ն ստորագրել են Ֆինանսական հասանելիության երաշխավորման ծրագրի շրջանակում առաջին վարկը ԱԿԲԱ բանկի հետՎԶԵԲ-ը և ԵՄ-ն ստորագրել են Ֆինանսական հասանելիության երաշխավորման ծրագրի շրջանակում առաջին վարկը ԱԿԲԱ բանկի հետ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
28.09.2023
RUB4.030.00
USD390.882.29
EUR411.991.95
GBP476.835.12
CAD289.652.55
JPY26.180.14
CNY54.440.26
CHF425.662.36