Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 12:55
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. Հայաստանի ոսկեգործության ոլորտի արձանագրած աճը հուսադրող է, սակայն զարգացման ողջ ներուժն իրացված չէ

Նախարար. Հայաստանի ոսկեգործության ոլորտի արձանագրած աճը հուսադրող է, սակայն զարգացման ողջ ներուժն իրացված չէ

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն  Կարայանը պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում հանդիպել է ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ։

Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նախարար Կարայանն իր խոսքում նշել է, որ ոլորտի արձանագրած աճը հուսադրող է, սակայն զարգացման ողջ ներուժն իրացված չէ։ Սուրեն Կարայանի խոսքով՝ հերթական հանդիպումն առիթ է՝ քննարկելու, թե ինչպես են համագործակցելու պետությունը և մասնավոր հատվածը, ինչ ճանապարհով են առաջ շարժվելու ոսկեգործության ոլորտը զարգացնելու համար։ Սուրեն Կարայանը տնտեսվարողներից յուրաքանչյուրին առաջարկել է ներկայացնել իրենց խնդիրները։

Ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել առաջնահերթ հարցերը, որոնք հիմնականում առնչվում էին հայկական դրոշմավորման խնդիրներին, նոր շուկաների գրավմանը և մաքսային ընթացակարգերի դյուրացմանը։

Նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է քննարկել ոսկեգործության ոլորտի տնտեսվարողների համար «մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը օդանավակայաններում, ինչը կարող է էականորեն հեշտացնել վերջիններիս գործունեությունը։

Ոլորտի ներկայացուցիչների հետ արծարծվել է նաև արտաքին շուկաներում արտադրանքի առաջմղմանն ուղղված միջոցառումների հարցը՝ քննարկելով, թե դրանցից որոնք են ամենաարդյունավետ տարբերակները հայկական արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելու համար։

«Agobian Jewelry» ընկերության տնօրեն Սիմոն Կաֆալյանն իր խոսքում նշել է. «Սա մեր երրորդ կամ չորրորդ հանդիպումն է՝առաջինը չէ։ Ամեն անգամ, որ մենք հանդիպում ենք, շատ բան արդեն փոխվում է։ Իսկ «մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը իսկապես կարող է շատ օգնել»։ Սիմոն Կաֆալյանը տեղեկացրել է, որ այս տարի կմեծացնեն իրենց արտադրանքի ծավալները։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ոսկեգործական արտադրանքը 2016 թվականին ավելացել է 97,7%-ով, մինչև 36,3 մլրդ դրամ` նախորդ տարվա 61% աճի դիմաց:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
06.04.2020
RUB6.580.02
USD501.55-1.42
EUR542.38-1.48
GBP616.76-1.49
CAD355.530.88
JPY45.93-0.45
CNY70.54-0.20
CHF513.30-2.51



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000