
Արմինֆո. Մայիսի վերջին Հայաստանում նախատեսվում է անցկացնել վրաստանի բիզնեսի օրեր, որտեղ վրացի գործարարներին կներկայացվեն Մեղրիի Ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունները, ասյօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նախարարի խոսքով, վրացական կողմը շահագրգռված է Իրանի հետ սահմանին Մեղրիի ԱՏԳ-ում ներդրումների իրականացման հարցում: Հայաստանում վրացական բիզնեսի օրերի ընթացքում Մեղրիի ԱՏԳ-ում ներդրումներով շահագրգռված վրացի գործարարներին կներկայացվեն Հայաստանի ներդրումային հեռանկարները:
Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման ծրագիրը գնահատվում է 28 մլն դոլար, իսկ հաշվի առնելով ընթացիկ ծախսերը՝ ընդհանուր գումարը կարող է կազմել շուրջ 32 մլն դոլար: Տասնամյա հեռանկարում, համաձայն ներդրումային ծրագրի, ակնկալվում է, որ ԱՏԳ կազմակերպող ընկերության շահույթը կկազմի 52 մլն դոլար: Ըստ կանխատեսումների, 10 տարում կներգրավվի 120 ընկերություն, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն դոլարի ապրանք: Նպատակային ուղղությունները կլինեն Իրանը, Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրները:
RUB | 4.78 | -0.04 |
USD | 381.77 | -0.07 |
EUR | 447.70 | 0.68 |
GBP | 510.66 | -0.17 |
CAD | 277.49 | 0.89 |
JPY | 24.48 | -0.02 |
CNY | 54.12 | 0.02 |
CHF | 479.97 | 0.93 |

