Արմինֆո. Կառավարությունն այսօր կայացած նիստում ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2017թ. հուլիսի 1-ից կիրառությունից հանել «2013» և «2014ե թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը և 2018թ. հուլիսի 1-ից արգելել նշված թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը:
Ինչպես պարզաբանել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների արդյունքւոմ ներդրվել է ակցիզային դրոշմանիշերի հաշվառման էլեկտրոնային համակարգ, ինչը բացառում է ակցիզային դրոշմանիշերի թվագրման անհրաժեշտությունը: Միաժամանակ համակարգը ոչ միայն բարձրացնում է ոլորտի նկատմամբ վերահսկողությունը, այլ նաև պարզեցնում բիզնեսի աշխատանքը: