
Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, ապրիլի 13-ին «ՀայՏեք» կենտրոնում Softline Armenia ընկերությունը կազմակերպել էր կիբեռանվտանգության խնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է ՀՀ ՊՆմամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների, ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներ, բլոգերներ: Գիտաժողովի ժամանակ ոլորտի միջազգային առաջատարներից Checkpoint Software ընկերությունը ներկայացրել է այն նորարարական լուծումները, որոնք այսօր կիրառվում են կիվեռանվտանգության ոլորտում:
Աղբյուրի համաձայն, սա ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող երկրորդ նմանատիպ գիտաժողովն է: ՏՏ ոլորտին նվիրված նմանատիպ հանդիպում-քննարկումների նպատակն է հնարավորություն ընձեռել ոլորտի մասնագետներին ծանոթանալ միջազգային լավագույն փորձին և տեղեկացված լինել ՏՏ ոլորտի, կիբեռանվտանգության ժամանակակից լուծումներին ու մոտեցումներին։
Checkpoint Software ընկերությունը հիմնադրվել է 1993 թ. և առաջինն է ՏՏ անվտանգության ոլորտում կիրառել FireWall-1, ինչպես նաև սեփական արտադրության State ful inspection համակարգերը:-օ-
RUB | 4.99 | 0.00 |
USD | 379.07 | -0.01 |
EUR | 444.84 | 1.58 |
GBP | 512.73 | 3.02 |
CAD | 275.03 | 0.79 |
JPY | 23.96 | 0.06 |
CNY | 54.43 | 0.09 |
CHF | 479.59 | 1.80 |

