Ուրբաթ, 14 Ապրիլի 2017 13:07
Նաիրա Բադալյան

Կուտակային համակարգի մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ժառանգվում են նրա ժառանգների կողմից

Կուտակային համակարգի մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա  միջոցները ամբողջությամբ ժառանգվում են  նրա ժառանգների կողմից

Արմինֆո. Կուտակային համակարգի մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային միջոցները ամբողջությամբ ժառանգվում են  նրա ժառանգների  կողմից` ինչպես անձի ցանկացած այլ սեփականություն:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին սոցիալական ծառայությունների «Նորք» կենտրոնից,  ժառանգի ընտրությամբ` գումարը կարող է նրան վճարվել միանվագ վճարի տեսքով կամ փոխանցվել ժառանգի կենսաթոշակային հաշվին:  Էական չէ նաև, թե համակարգի մասնակիցը մահացել է նախքան կենսաթոշակային տարիքը` կուտակման փուլում, թե կենսաթոշակ ստանալու ժամանակահատվածում. միջոցներն ամեն դեպքում ժառանգելի են: Մասնակցի մահվան դեպքում ժառանգության վկայականը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում մասնակցի ժառանգը դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին` Հայաստանի Կենտրոնական Դեպոզիատրիա, ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և մարման արդյունքում ձևավորված համապատասխան դրամական միջոցները ստանալու կամ այդ միջոցները իր կենսաթոշակային հաշվին փոխանցելու համար: Դիմումը հնարավոր է ներկայացնել թղթային եղանակով` հաշվի օպերատորների միջոցով, կամ համացանցի օգնությամբ` www.epension.am կայքի «Իմ հաշիվը» էջի միջոցով` կցելով ժառանգության վկայականի պատճենը: Դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողը կազմակերպում է ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը և համապատասխան միջոցների վճարումը ժառանգին:

Եթե մասնակիցը չունի ժառանգ կամ նրա մահվանից հետո 3 տարվա ընթացքում ժառանգներից ոչ մեկը դիմում չի ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին, մահացած մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերը դատական կարգով կարող են ճանաչվել անժառանգ, որից հետո համապատասխան դրամական միջոցները կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
01.04.2020
RUB6.40-0.06
USD504.960.49
EUR552.07-1.38
GBP624.081.72
CAD354.31-0.15
JPY46.920.41
CNY71.350.15
CHF522.19-0.85



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000