
Արմինֆո. Հայաստանում ընթացիկ շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղների գների աճն արագացել է մինչև 1.1%, նախորդ շաբաթվա` 0.9%-ի համեմատ: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում բոլոր թանկարժեք մետաղների գները գտնվել են վերընթաց տրենդում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի ապրիլի 10-16-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19569,33 դրամ (շաբաթվա աճը`0.6%), արծաթ – 284.83 դրամ (շաբաթվա աճը`1.6%), պլատինիում – 14889.93 դրամ (շաբաթվա աճը` 0.4%), պալադիում - 12557,75 դրամ (շաբաթվա աճը`1.7%):
RUB | 4.79 | 0.01 |
USD | 382.62 | -0.16 |
EUR | 445.68 | -0.76 |
GBP | 505.75 | -4.23 |
CAD | 274.54 | 1.03 |
JPY | 25.13 | -0.07 |
CNY | 53.89 | -0.03 |
CHF | 480.62 | -1.71 |

